Լրահոս
Օրվա լրահոսը

Orange-ի բաժանորդներից մեկը հնարավորություն կունենա ներկա գտնվելու ՈՒԵՖԱ EURO 2012™-ի Իտալիա-Իսպանիա հանդիպմանը

Մայիս 23,2012 22:56

Վաղը` մայիսի 24-ին, Orange-ի « Գտիր գնդակը » խաղը արդեն երկրորդ և վերջին անգամ ֆուտբոլասերներին դուրս կբերի Երևանի փողոցներ, որտեղ նրանք իրենց սմարթֆոնների և ծրագրային հավելվածի շնորհիվ կփնտրեն Orange-ի խանութներից մեկում թաքցրած ՈՒԵՖԱ EURO 2012TM-ի Իտալիա-Իսպանիա հանդիպման պաշտոնական Adidas Tango12 գնդակը: Բոլոր նրանք, ովքեր կգտնեն գնդակը, հնարավորություն կունենան ստանալ ՈՒԵՖԱ EURO 2012TM -ի Իտալիա-Իսպանիա հանդիպմանը ներկա գտնվելու տոմսեր: Խաղից անմիջապես հետո պաշտոնական գնդակը կմենկնի Լեհաստան և ս.թ. հունիսի 10-ին կօգտագործվի Գդանսկում կայանալիք Իտալիա-Իսպանիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ:

«Գտիր գնդակը» խաղ-մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է.

  • Ներբեռնել ծրագրային հավելվածը. Orange Ֆուտբոլասերների Գավաթի պաշտոնական ծրագրային հավելվածը կարելի է ներբեռնել այսօր ևեթ, իսկ մայիսի 23-ին ֆուտբոլասերները կստանան հաղորդագրություն, որով նրանց կտեղեկացվի, որ մրցույթն արդեն սկսված է, և նրանք կարող են մասնակցել խաղին: Պաշտոնական ծրագրային հավելվածը հասանելի է iOS, Android և Blackberry պլատֆորմների համար: Մրցույթի մասին մանրամասների և ծրագրային հավելվածը ներբեռնելու համար պետք է այցելել https://orangearmenia.am/uefa-euro-2012/chase-the-ball.
  • Փնտրել և գտնել գնդակը. օգտվելով իրենց սմարթֆոններին հատուկ աշխարհագրական դիրքի որոշման հնարավորությունից` խաղի ընթացքում ֆուտբոլասերները կստանան հուշումներ այն մասին, թե ինչ հեռավորության վրա են գտնվում թաքնված գնդակից.
  • Օգտագործել Երևանի մասին իրենց գիտելիքները. հուշումները ճիշտ վերծանելու համար խաղի մասնակիցները պետք է կիրառեն Երևանի վերաբերյալ իրենց գիտելիքները: Ծրագրային հավելվածում առկա քարտեզը նաև ցույց կտա, թե տվյալ մասնակցի` գնդակի նկատմամբ գտնվելու դիրքի համեմատությամբ, ինչ դիրքում են գտնվում խաղի մյուս մասնակիցները: Այսպիսով, խաղի ողջ ընթացքում մասնակիցները կկարողանան անմիջականորեն հետևել մրցույթի ընթացքին.
  • Կիսվել ընկերների հետ. գնդակը գտնելուն պես մասնակիցները ծրագրային հավելվածի միջոցով պետք է վերբեռնեն խաղագնդակի հետ իրենց լուսանկարը: Հաջողակներն իրենց այս լուսանկարն այնուհետ կարող են վերաբեռնել նաև սոցիալական կայքերում, որտեղից իրենք օգտվում են` կիսելով ՈՒԵՖԱ EURO 2012 tm-ի իրենց ֆուտբոլային ակնթարթը ընտանիքի անդամների, ընկերների և գործընկերների հետ:

Ֆուտբոլասերների կողմից ներկայացված լուսանկարներից ժյուրին Հայաստանից կընտրի միայն մեկ հաղթողի, որը ներկա կգտնվի առաջնությանը: Հաղթողին կհանձնվի ս.թ. հունիսի 10-ին կայանալիք Իսպանիա-Իտալիա ֆուտբոլային հանդիպմանը մասնակցելու ուղեգիր, որը ներառում է 2 տոմս, ինչպես նաև ուղևորության, կացության և սննդի ծախսերը:

«Գտիր գնդակը» խաղ-մրցույթի առաջին երևանյան խաղը տեղի է ունեցել մայիսի 19-ին: Այդ օրը գնդակը պահված էր Orange-ի Կոմիտաս 39 հասցեում գտնվող խանութում:

«ՈՒԵՖԱ EURO 2012 tm-ը բոլոր ֆուտբոլասերների համար լինելու է այս տարվա կարևորագույն ֆուտբոլային իրադարձությունը: «Գտիր գնդակը» խաղ-մրցույթը ֆուտբոլասերներին ընձեռում է այս հետաքրքրաշարժ խաղի մասնակիցը դառնալու բացառիկ հնարավորություն, ինչպես նաև լուսանկարվելու ՈՒԵՖԱ EURO 2012™-ի Adidas Tango12 պաշտոնական խաղագնդակի հետ, ստեղծելու այս սպորտային իրադարձության հետ կապված իրենց իսկ հիշվող ակնթարթը և ստանալու այլ հրաշալի մրցանակներ: « Գտիր գնդակը » խաղի առաջին փուլի արդյունքում մենք արդեն ունենք մասնակիցներ, ովքեր գտել էին գնդակը և ուղարկել են ժյուրիին իրենց լուսանկարները: Այս խաղ-մրցույթի շնորհիվ մենք հնարավորություն ենք ընձեռում ֆուտբոլասերներին նախապատրսատվել EURO 2012™-ին ինչպես նախկինում երբեևէ», – նշեց Օրանժ Արմենիա ընկերության Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրչյանը:

Orange-ը հպարտ է ՈՒԵՖԱ EURO 2012™-ը հովանավորելու համար:  EURO 2012™-ի շրջանակներում Orange Լեհաստանը հանդիսանում է EURO 2012™-ի բացառիկ տեխնոլոգիական գործընկերը Լեհաստանում: Orange-ը ՈՒԵՖԱ-ի հետ համատեղ ներկայացնում է բջջային հեռախոսների համար նախատեսված և հատուկ այս առաջնության համար մշակված պաշտոնական ծրագրային հավելվածը: ՈՒԵՖԱ EURO 2012™-ը Orange-ի կողմից երբևիցե հովանավորված առաջին համաեվրոպական սպորտային իրադարձությունն է: Նշված լայնամասշտաբ հովանավորության նախագծի և Orange Ֆուտբոլասերների Գավաթ մրցույթի մասնակից երկրների շարքում են Իսպանիան, Լեհաստանը, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, Սլովակիան, Ռումինիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Մոլդովան Շվեյցարիան և Հայաստանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031