Բուդապեշտում ադրբեջանցու կողմից կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի եղբայրը` Վահրամ Մարգարյանը, մեղադրվում է սպանության մեջ:
Ըստ «Երկիր»-ի՝ նրա դեմ նախաքննության ժամանակ ցուցմունք տվողներից մեկը Աշոտ Ֆրանգուլյանն է: Այո, հենց այն նույն Ֆրանգուլյանը, ում ոտնամատը «վնասել էր» «Հայկական ժամանակ»օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը` նրան «վրաերթի ենթարկելով»:
Հետաքրքրական է այն, որ այս մարդը դարձյալ «տուժել» է` այս անգամ Վահրամ Մարգարյանի գործով անցնող մյուս մեղադրյալի որդու` Սարգիս Հակոբյանի կողմից: Ոստիկանությունում ասել է, թե Սարգիսն իրեն ծեծել է:
Իսկ թե «ֆայլաբազարում» կանգնող մարդն ինչպես է պարբերաբար հայտնվում տուժողի կամ վկայի կարգավիճակում, ոստիկանությունում բացահայտումներ դեռ չեն անում: