Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Ամիրյան. «ՕԵԿ-ին չեն անտեսել, հակաքարոզչություն են արել»

Մայիս 23,2012 20:43

Առցանց լրատվամիջոցներն այս ընտրությունների քարոզչության, նախաքարոզչության ընթացքում խիստ անտեսել են ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերոջը՝ ՕԵԿ-ին: Օրինակ, եթե «Ժառանգությանը», ՀՅԴ-ին անդրադարձել են 100 անգամ , ՕԵԿ-ին՝ 50-60: Ընդ որում՝ խոսքը բացասական նյութերի մասին չէ, կայք կա, որ ՕԵԿ-ին անդրադարձել է 0 անգամ: Այդ մասին են վկայում «Լրագրողներ հանուն ապագայի» հ/կ-ի իրականացրած մոնիթորինգի արդյունքները: Կազմակերպության նախագահ Սուրեն Դեհերյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՕԵԿ-ն այդ առումով Կոմկուսից ու Դեմկուսից է առաջ:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ նման արդյունքներ են եղել՝ ՕԵԿ-ի նկատմամբ այդքան քիչ հետաքրքրություն են դրսեւորել կայքերը, կուսակցության մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանը պատասխանեց, որ իրենք ընտրություններից հետո հայտարարութուն են տարածել եւ այդ մասով արդեն պատասխան են տվել. «Որոշակի հակաքարոզչություն ՕԵԿ-ի նկատմամբ  եղել է, եւ սա նույնպես հակաքարոզչություն ենք դիտարկում: Ես չէի ասի անդրադարձ չի եղել, բոլոր լրատվական կայքերում բավականաչափ անդրադարձներ եղել են»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե արդեն ՕԵԿ-ի նոր անդամատոմսերով անդամներ կա՞ն, դիմողներ եղե՞լ են: Հարություն Ամիրյանը պատասխանեց, որ «այդ գործընթացը դեռ նախնական փուլում է, հունիսի 1-ից նոր միայն բուռն թափով կսկսենք բաժանել: Վերակազմավորման  ամբողջ պրոցեսը կսկսի այդ ժամանակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031