Այսօր Հանրապետության հրապարակում Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի մի խումբ ուսանողներ տուփը ձեռքներին շրջում էին ու անցորդներին խնդրում դրամական օգնություն տրամադրել: Հավաքում էին անգամ 10 դրամանոցներ:
Բանն այն է, որ ակադեմիայի ուսանողներից մեկը՝ Նելլի Ադամյանը հիվանդ է լեյկոզով (սպիտակարյունություն): Նրան տարել են Ռուսաստան: Բուժման համար անհրաժեշտ է 6 մլն ռուբլի, որից 1 մլն-նն արդեն հավաքվել է, մնում է 5 մլն-ը: «Help save Nelli’s life», «Օգնեք լեյկոզով հիվանդ Նելլիին» պաստառներով Երեւանի փողոցներում շրջող ուսանողները նշում էին, որ հասարակ մարդիկ ավելի շատ են օգնում, քան հարուստները:
Կյանքի համար կռիվ տվող Նելլին չգիտի էլ, որ իր համար ակադեմիայի ուսանողները նման դրամահավաք են կազմակերպել: Ավելին՝ նրան օգնելու համար ակադեմիայի դասախոսական եւ ուսանողական անձնակազմը նաեւ բարեգործական ցուցահանդես-վաճառք է կազմակերպել:
«Նելլիին քիչ ժամանակ է մնացել: Սպիտակարյունությունը շուտ է տարածվում, եթե հիմա չօգնենք՝ ուշ կլինի»,- ասացին ուսանողները:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ