Իտալիայում մեկնարկած ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության Էլիտ ռաունդի առաջին խաղը Հայաստանի երիտասարդական հավաքականն անցկացրեց Իսպանիայի իր հասակակիցների հետ եւ պարտվեց 1:2 հաշվով:
Առաջին խաղակեսում դարպասների գրավում չարձանագրվեց, եւ ընդմիջման գնալուց վայրկյաններ առաջ բուլղարացի մրցավար Իվայլո Ստոյանովը երկրորդ դեղին քարտը ցույց տվեց մրցակից թիմի խաղացող Ժերար Դելոֆեին՝ հեռացնելով դաշտից:
Չնայած իսպանացիները դրանից հետո պայքարը շարունակեցին տասը հոգով, սակայն շատ ժամանակ չանցած բացեցին հաշիվը: Ճիշտ է, ընդամենը յոթ րոպե հետո փոխարինման ելած Դավիթ Հակոբյանը վերականգնեց հավասարակշռությունը: Թվում էր, թե ամեն բան տանում է հանդիպման խաղաղ եզրափակման, բայց լրացուցիչ ժամանակում իսպանացիները խփեցին հաղթական գոլը՝ 2:1: Մեր խմբի մյուս հանդիպումում Իտալիան նույն հաշվով պարտության մատնեց Բելգիային:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ