Մայիսի 9-ին Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցի 73-րդ շենքի 4-րդ հարկից ցած նետվելու միջոցով ինքնասպանության փորձ է կատարել 27-ամյա Մարինե Սուրիկի Հախվերդյանը: Նա կենդանի է մնացել, վնասվածքներով տեղափոխվել Երեւանի բուժհիմնարկներից մեկը: Կինն ամուսնացած է, ունի 2 տարեկան տղա, ամուսինը ներկայումս գտնվում է Ռուսաստանում:
Դիլիջանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ Մ. Հախվերդյանը Հաղարծին գյուղի բնակչուհի է, Դիլիջանի Թախտա թաղամասում վարձով է բնակվում: Ոստիկանության Տավուշի քննչական բաժինը դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):
Մեր տվյալներով՝ Մ. Հախվերդյանին նման քայլի հասցրել է նրա սիրեկանը, ով կնոջը սպառնացել է նրա վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ տարածել: Այդ տղամարդը նախկինում դատված է : Սույն գործով կատարվում է քննություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ