Այսօր գիշեր գայլերի ոհմակը, հարձակվելով Շիրակի մարզի Ջրառատ գյուղի բնակիչ Փայլակ Իսահակյանի փարախի վրա, հոշոտել է նրա 32 գլուխ ոչխարներին ու 4 այծերին: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Ջրառատի գյուղապետ Ահարոն Ոսկանյանը, այս ընտանիքը գյուղի ամենախեղճ, համար առաջին չքավոր ընտանիքն է, որը գառներին գնել էր բանկից վարկ վերցնելով: Գյուղապետի ասելով, տուժած գյուղացին ունի երկու անչափահաս երեխաներ, ծեր մայր, հաշմանդամ քույր, ու բոլորը իր խնամքի տակ են: Պարոն Ոսկանյանի հաշվարկներով, Իսահակյանների ընտանիքը 4-5 միլիոն դրամի վնաս է կրել, դիմել են տարբեր ատյանների, այդ թվում նաև Շիրակի մարզպետարան` վնասը հաշվարկելու ու փոխհատուցում հատկացնելու խնդրանքով: Գյուղապետի ասելով, եթե հնարավորություն լինի, խեղճ ընտանիքին օգնություն կհատկացնեն նաև համայնքային բյուջեից:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ