Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւան-Մեղրի մայրուղին ջրհեղեղի պատճառով միակողմանի փակվել է

Մայիս 23,2012 17:14

 Կապանի տարածաշրջանում երեկ գիշերվանից շարունակ տեղացող հորդառատ անձրեւների պատճառով սարալանջերից հոսող ջրերի, տիղմի, հողի ու քարի մեծ զանգվածների հետեւանքով միակողմանի փակվել է Երեւան-Մեղրի մայրուղու 311-րդ կիլոմետրի Կապան-Քաջարան ճանապարհի 50մ հատվածը` դժվարություններ առաջացնելով վարորդների համար:

Վաղ առավոտից, Կապանի ճանշին ձեռնարկության աշխատակիցների ջանքերով բացվել են նույն ճանապարհի մյուս հատվածները, սակայն մինչեւ այժմ նրանց չի հաջողվում երկկողմանի երթեւեկությունը վերականգնել տվյալ ճանապարհահատվածում:

Կապան-Քաջարան ճանապարհին կառուցվել է ջրապաշտպան պատնեշ` փորձելով կարգավորել չդադարող, եւ մեծ ծավալներով անընդհատ սարերից մայրուղի թափվող հեղեղի հոսքը: Ճանապարհի տվյալ հատվածում հերթապահություն է սահմանված:

Կապանի ճանշին ձեռնարկության գլխավոր ճարտարագետ Սերգեյ Առուստամյանի խոսքով, այս պահին էլ ճանապարհաշինարարների կողմից դեռ շարունակվում են մայրուղու երկկողմանի երթեւեկության վերականգնմանն ուղղված աշխատանքներ տարվել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031