Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Ես Ֆեյսբուքում ստատուսներ քիչ եմ գրում»

Մայիս 23,2012 17:11

«Ես չգիտեմ այդ չափումներն իրենք ոնց են արել, իմ մասին շատ նյութ են գրել` դրա համա՞ր եմ ակտիվ, թե՞ ոնց: Ես այդքան էլ ակտիվ չեմ»,- այսպես արձագանքեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, երբ նրան փոխանցեցինց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ներկայացրած ուսումնասիրության արդյունքները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

Ինչպես տեղեկացրել ենք, «Ժառանգությունից» սոցցանցում առավել ակտիվ են եղել Ստյոպա Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը եւ Կարապետ Ռուբինյանը:

Զարուհի Փոստանջյանի խոսքերով` «Եթե ստատուս գրելով է աշխուժությունը գնահատվել, ապա ես այդքան ակտիվ չեմ ստատուս գրելով: Ուրիշ բան, որ ուրիշները նյութեր են հղում արել, ես տարածել եմ, բայց ես ստատուս շատ չեմ գրում, ընդհակառակը: Իմ էջը բաց է, ուրիշներն էլ կարող են նյութեր տեղադրել: Անհասկանալի է, ինչպես են չափումն արել»:

Մեր հարցին` համաձայն չե՞ք հետազոտության արդյունքների հետ` Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ոչ թե համաձայն չեմ, այլ այդ չափումն է անհասկանալի: Ես հետեւում եմ, բայց որ հաճախ մտնեմ` մեկնաբանություններ գրեմ` չէ: Ստյոպան ավելի շատ է մտնում»:

Քանի որ դիտարկումն արվել էր` պարզելու, թե սոցցանցերն ինչ չափով են օգտագործվել` ընտրական գործընթացներում` մենք նաեւ հետաքրքրվեցինք` ֆեյսբուքյան Ձեր էջը շա՞տ եք օգտագործել քարոզչության համար: Զ. Փոստանջյանը պատասխանեց, որ տեղադրել է իր բուկլետը. «Մինչեւ հիմա պրոֆիլի նկարն էլ դեռ քարոզչական նկարն է մնացել: Բայց մի բան հաստատ է` Ստյոպան հաստատ ինձնից ակտիվ է»:

Հետազոտության արդյունքները ներկայացնելիս կենտոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը նշեց, որ «Ֆեյսբուքում» ակտիվությունը ընտրությունների արդյունքների հետ կոնկրետ Ստյոպա Սաֆարյանի դեպքում նշանակություն չունեցավ, քանի որ նա չանցավ խորհրդարան: Այս առնչությամբ Զարուհի Փոստանջյանը հավելեց, որ եթե ֆեյսբուքը դեր խաղար` Ստյոպա Սաֆարյանը կանցներ. «Եթե նորմալ ընտրություններ լիներ` նույնպես կանցներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031