Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Չուգասզյանն առաջարկում է շրջանցել Կալիգուլայի ժամանակաշրջանը

Մայիս 23,2012 16:54

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը ընտրական գործընթացները նմանեցնում է Կալիգուլայի ժամանակաշրջանին: Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ եթե ձեր «Այլընտրանքային ընտրությունների միջոցով իշխանափոխության եւ նոր հանրապետության հիմնադրման ճանապարհային քարտեզի» նախագիծը կյանքի կոչվի, այդ դեպքում, ո՞ւմ ժամանակաշրջան կտեղափոխվենք, Չուգասզյանը պատասխանեց. «Ամեն համեմատություն իր կիրառման սահմաններն ունի: Հիմա ես տեսնում եմ հետեւյալ վիճակը. տեղի է ունենում այն, ինչ-որ հռոմեական դարաշրջանում կատակոմբերում էր մշակվում: Չէ՞ որ կային կատակոմբեր, երբ քրիստոնյաները գոյություն ունեին օֆիցիալ իշխանություններին զուգահեռ: Կատակոմբերի փուլում է, երբ որ զուգահեռ ձեւավորվում է նոր մշակույթ, նոր գաղափարներ կրող մարդիկ, եւ ի վերջո՝ քաղաքական դաս, որը եւ անցնցում իշխանափոխություն է պատրաստում երկրում»:

Չուգասզյանի մեկնաբանմամբ՝ եթե համեմատելու լինենք ոչ հեռավոր անցյալի հետ, մենք կարող ենք հետեւյալն ասել. «Կոմունիստական դարաշրջանի վերջին փուլում կային կամավորներ, որոնք գտնում էին, որ Արցախը հնարավոր է միացնել Հայաստանին, բայց դրան ժողովուրդը չէր հավատում, սակայն այդ ռոմանտիկների մշակած գաղափարները ի վերջո, երբ սկսեցին իրականացվել, ավելի շատ մարդիկ միացան, Ղարաբաղյան շարժումը դարձավ համաժողովրդական: Իսկ սկզբում նրանք ովքե՞ր էին…էլի կատակոմբերում գործող փոքրիկ խմբեր: Մեր պատմությունը ցույց է տվել, թե ինչպես է համաժողովրդական շարժում ծնվում փոքր խմբերից, որոնք լուծում են այս, կամ այն փուլում ժողովրդի համար ամենահիմնական խնդիրները»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031