Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Խուդոյան. Հոմոսեքսուալիստների մեծ մասը հոգեկան հիվանդ է

Մայիս 23,2012 16:45

«Հայացք»  ակումբի  այսօրվա հյուրերն էին Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը, հոգեբանական գիտությունների դոկտոր, Խ Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Սթրես պլյուս» կենտրոնի ղեկավար, հոգեբույժ Սամվել Սուքիասյանը: Բանախոսները միասեռականությունը ներկայացրին հոգեբանական և կրոնական տեսանկյունից:

Սամվել Խուդոյանը նշեց, որ նույնասեռականության որոշ տեսակներ հիվանդություն չեն համարվում, բայց, օրինակ, տրանսսեքսուալիզմը սեռական գիտակցության խանգարում է, անգամ շիզոֆրենիայի դրսեւորում. «Հոմոսեքսուալիստների մեծ մասը հոգեկան հիվանդ է. 25 տարեկանից հետո սկսում են զառանցել, թե իրենք Նապոլեոնն են կամ Քրիստոսը: Նրանք չեն հասկանում իրենց խանգարումը, չեն էլ ամաչում դրանից, իսկ որոշ իրավիճակների դրդմամբ համասեռամոլ դարձածների մեծամասնություը ուզում է բուժվել»: Խուդոյանը հավելեց, որ առավել վտանգավոր է երեւույթի քարոզչությունը, ինչը հագեցնում է ծնելիության անկման եւ սպառնում ազգային անվտանգությանը. «Հավանականությունը մեծ է, որ նրանց որդեգրած երեխան էլ է համասեռամոլ դառնում»:

Սամվել Սուքիասյանը նշեց, որ հոմոսեքսուալիզմը, որպես հիվանդություն, 1992թ.-ին հանվել է համաշխարհային դասակարգումից՝ պայմանավորված որոշ  քաղաքական եւ իրավական նկատառումներով. «Ինչո՞ւ սննդային խանգարման վրա հիմնված ներվային անորեքսիան համարում են հիվանդություն, իսկ սեռական ֆունկցիայի խանգարումը՝ ոչ: «Իսկական» համասեռամոլը ընկնում է միայն հաճույքի ետեւից, իսկ դրդմամբ համասեռամոլ դարձածը՝ զոհ է իրավիճակի եւ գանգատվում է առողջությունից»:

Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը նշեց, որ համասեռամոլությունը հակաաստվածային եւ մերժելի երույթ է, քանի որ Աստված ստեղծել է մարդուն, ապա` կնոջը եւ օրհնել նրանց միությունը: «Այդպիսի մարդիկ կարիք ունեն օգնության, պարզապես խուսափում են դիմել եկեղեցուն: Մենք չենք ատում մեղավորին, ով մոլորվել է եւ հիվանդացել»,- ասաց տեր Շմավոնը: Հանդուրժողականության շուրջ հոգեւորականը նշեց, որ մեղքի հանդեպ հանդուրժող չեն լինում եւ չեն քարոզում միասեռականների իրավունքների պաշտպանությունը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031