Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ոչ թե հաշվի են նստում, այլ վերխ են վերցնում» (Տեսանյութ)

Մայիս 23,2012 16:27

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում նկատեց, որ կոալիցիա կազմվել-չկազմվելուց ոչինչ չի փոխվելու: Մեր հարցին՝ այնուամենայնիվ կոալիցիա կլինի՞, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Կոալիցիան գործում է 10 տարի, եթե իրական փոփոխություններ էին ուզում, ունեին բոլոր հնարավորությունները: Հիմա էլ հաղթող ուժը՝ Հանրապետականն ունի այդ հնարավորությունը: Իսկ եթե ինչ- ինչ պատճառներով, կամ տակտիկական խնդիրներ լուծելու համար է կոալիցիա ձևավորվում, ապա արդյունքը նույնն է լինելու: Դրանից ելնելով՝ մենք ասում ենք, որ առաջնայինը ոչ թե նա է, որ կոալիցիա լինի, կամ ոչ, այլ այն, թե ով և ինչպես է ժողովրդին տրված խոստումներն իրագործելու»:

Ա. Սարգսյանը նկատում է, որ ընտրություններից հետո ժողովրդին արդեն քաղաքական ուժերն ինչ-որ բաներ ապացուցել են և նշում. «Ժողովուրդը տեսավ համատարած թանկացումներ: Բոլոր նրանք, ովքեր բարերարներ էին, հիմա սկսեցին գումարները ետ վերադարձնել տասնապատիկ ավելի, քան ծախսել են: Ուստի կարծում եմ, որ իրական քաղաքական իրավիճակի փոփոխությունը պիտի բխի այն կոնկրետ քայլերից, որ իրականացնում է այն քաղաքական ուժը, որն իր վրա պատասխանատվություն է վերցնում»:

Aravot.am-ը պարոն Սարգսյանին փոխանցեց այն տարածված դիտարկումը, թե ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը իրականում երկու նախագահների միջև հակամարտություն է և խնդրեց մեկնաբանություններ անել: Ա. Սարգսյանը պատասխանեց. « Կարծում եմ՝ մինչ նախընտրական փուլը երեք նախագահներն էին իրար հետ բանավիճում, հիմա մնացին երկուսը: Առաջինի հետ եղավ այն, ինչ պիտի լիներ. արհեստականորեն իրենց հնարավորություններն ուռճացրին, քանի որ արդեն իսկ բացահայտ էր, որ չունեին այդ ուժերն ու շանսերը: Բայց չգիտեմ՝ իրենց համար վիրավորական չէ՞, որ իրենց զոռով բերեցին հասցրին 7.1-ի աստիճանի: Ուստի այդքանից հետո պարզ էր, որ առաջին նախագահը չի կարող ներկայանալ որպես հասարակական պահանջարկ ունեցող ուժ: Իսկ մյուս երկուսը, որոնք ապահովեցին ձայներ, հիմա պիտի փորձեն մեկը մյուսից ավելի շատ բան կորզել»:

Հետաքրքրվեցինք՝ Ա. Սարգսյանի տպավորությամբ՝ ո՞վ ում հետ է հաշվի նստում: ՀԴԿ ղեկավարը պատասխանեց. «Ոչ թե հաշվի են նստում, այլ փորձում են վերխ վերցնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031