Լրահոս
Օրվա լրահոսը

Զրույց 5-րդ. Մենակ մարդը վիրավոր գազան է

Մայիս 23,2012 16:04

Անցած մեկ ամսվա ընթացքում «Մտերմիկ զրույցները» ստացել է նամակների մի մեծ խումբ, որոնցում մեր նամակագիրները պատմում են, թե որքան են անհանգիստ վերջին շրջանում ակտիվացած որոշ երեւույթների պատճառով, եւ այդ որոշ երեւույթների առաջին տասնյակում են վերջին զանգի հոգսերը, դպրոցն ավարտելուց հետո մասնագիտության ընտրության հարցում անորոշությունները, դեռահաս աղջիկների ծեծկռտուքը, սրճարանի հրդեհը եւ այլ հարցեր: Մեր զրուցակիցներից շատերին տանջում է անորոշությունը, իրենց վաղվա օրվա նկատմամբ վախը:

Մենք այսօր կոնկրետ ոչ մի նամակ չենք առանձնացնի, պարզապես կփորձենք զրուցել, որի արդյունքում, հուսով եմ, «Մտերմիկ զրույցների» շատ ընթերցողներ կգտնեն իրենց հուզող որոշ հարցերի պատասխանները:

Եվ, որպեսզի մեր զրույցն անմիջական ստացվի, ես կպատմեմ իմ մասին, իմ դպրոցական ընկերների եւ իմ մանկության մասին: Երբ ես դպրոցական էի, իմ համադասարանցիներից մեկը վնասեց մատները, ինչ-որ պայթուցիկ էր գտել դաշտում խաղալիս, քչփորել էր այն, եւ պայթուցիկը պայթել էր՝ մեր համադասարանցուն թողնելով առանց մատների: Նա բավական երկար ժամանակ դասի չէր գալիս, իսկ մենք ամեն օր հերթապահություն էինք սահմանել եւ գնում էինք նրանց տուն եւ միասին դաս էինք սովորում: Հիմա իմ այդ համադասարանցին հայտնի մարդ է, նա հետո գերազանցությամբ ավարտեց համալսարանը եւ այժմ շատ լավ մասնագետ է եւ լավ մարդ:

Մի կարեւոր բան կար այն ժամանակ, որն այսօր, ցավոք, պակասել է, բայց դրա պատճառը ոչ թե ինչ-որ հրեշ է, այլ` մեզնից յուրաքանչյուրը: Խնդրում եմ, ամեն մեկը նայի ինքն իրեն, իր հոգու մեջ փնտրի պատասխանները: Ու երբ բավականաչափ կզննեք ինքներդ ձեզ, կասեք ինձ, թե այսօր քանի մարդ կզոհի իր ժամանակը, ուրիշին, մերձավորին, ընկերոջը, եղբորը, քրոջը օգնելու, մերձավորի կողքին լինելու եւ ընկերոջ հոգսը թեթեւացնելու համար:

Շատ չեք գտնի: Մեզնից շատերն այսօր գերադասում են նստել համակարգչի առաջ եւ տկտկացնել, աշխարհի ու կյանքի մասին պատկերացումներ ստանալ այս անշունչ տուփից` համակարգչից եւ համացանցից, մինչդեռ` հենց ձեր կողքին, գուցե եւ կողքի սենյակում ձեր ընկերը կամ մերձավորը դժվարությունների մեջ է, տխուր է , ջերմության եւ խոսքի կարիք ունի: Իսկ մենակ մարդը ամենից վտանգավոր մարդն է, նա նման է վիրավոր գազանի, եւ մենակությունն է պատճառը, որ դեռահաս աղջիկները կարող են խուլիգանի պես իրար ծեծել եւ հայհոյել, մենակությունն է պատճառը, որ տղաները կարող են լինել սանձարձակ եւ անտանելի, մենակությունն է մարդուն դրդում ոճրագործության եւ սխալի: Ջերմությամբ շրջապատված մարդը , սիրված մարդը՝ միշտ ուժեղ է:

Իմ սիրելի զրուցակիցներ,եթե համամիտ չեք կամ` կիսում ե ք իմ կարծիքը, եւ, եթե ունեք ասելիք, հիշեցնեմ, որ դուք կարող եք ձեր մտորումները ուղարկել մեր կայքի հասցեով, անպայման նշելով` «Մտերմիկ զրույցներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031