Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները հայերի հետ սեղան չեն նստել

Մայիս 23,2012 15:22

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը ՀՀ-ի համար տարածաշրջանային համագործակցության առանցքային կառույց է: Սերժ Սարգսյանի այս ուղերձով այսօր Երեւանում մեկնարկեց իր համաժողովի 39-րդ լիագումար նիստը: Երեւան ժամանած 10 երկրի շուրջ 70 պատվիրակներին Սերժ Սարգսյանի անունից ողջունեց նրա աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը.

«Միայն տարածաշրջանային համագործակցության ընդլայնմամբ, փակ սահմանների ապաշրջափակմամբ, բազմոլորտ փոխգործակցության խթանմամբ է հնարավոր հասնել փոխվստահության, ինչն էլ հիմք կհանդիսանա խաղաղ եւ կոմպրոմիսային ճանապարհով բոլոր խնդիրների լուծման»:

Վեհաժողովին մասնակցում էին նաեւ Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակներ, որոնք կտրականապես հրաժարվեցին պատասխանել հայ լրագրողների հարցերին: Ադրբեջանցի պատվիրակներն երեկ անգամ հրաժարվել են մասնակցել պաշտոնական ընթրիքին:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել