Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորի թեկնածու կա՝ Ֆեյսբուքն օգտագործում է գրատախտակի տեղ

Մայիս 23,2012 15:17

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ուսումնասիրությունները նույնպես ցույց են տվել, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքում շատ ակտիվ է: Կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանն այսօր լրագրողներին ներկայացրեց, թե ինչքանով են կուսակցությունները քաղաքական գործընթացների ժամանակ օգտագործել սոցցանցերը: Նրա խոսքերով՝ «Ֆեյսբուքը՝ որպես հարթակ, մուտք գործեց Հայաստանի քաղաքական ինֆորմացիոն դաշտի իրականություն: Ֆեյսբուքը լրջորեն եւ հիմնովին մտել է լրատվամիջոցների դաշտ: Հնարավոր է նույնիսկ, որ առաջիկայում էլ ֆեյբսուքը ընտրական մեկ-երկու ռաունդ լուրջ դերակատարություն է ունենալու: Ֆեյսբուքը տալիս է հետադարձ կապ պահպանելու հնարավորություն, դրա միջոցով շտկումներ է մտցնում քարոզչության մեջ»: Այսպիսով, քարոզչության ընթացքում ՀՀԿ ներկայացուցիչներից Ֆեյսբուքում ամենաակտիվների թոփ եռյակն է՝ Աշոտյանը, Կարեն Ավագյանը եւ Արտակ Զաքարյանը: «Ժառանգությունից» ակտիվ է եղել բնականաբար, Ստյոպա Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, Կարապետ Ռուբինյանը, ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Հրանտ Բագրատյանը, ԲՀԿ-ից՝ Գագիկ Ծառուկյանը, որի էջը խիստ պաշտոնական է եղել, Վարդան Օսկանյանը, իսկ ՀՅԴ-ից՝ Լիլիթ Գալստյանն ու Արմեն Ռուստամյանը:

Ընտրություններից առաջ նոր միայն Ֆեյսբուքում գրանցվել են Միավորված հայերն ու Դեմկուսը, դե իսկ նրանց ակտիվության մասին խոսք չկա: Լաուրա Բաղդասարյանը նշեց, որ «Պատգամավորի թեկնածուները ամենից շատ ստատուսներ էին գրում, հայացքներ ներկայացնում: Կային պատգամավորներ, որոնք բացարձակ շփման մեջ չէին մտնում մարդկանց հետ, պարզապես այն օգտագործում էին որպես գրատախտակ, որտեղ մտնում, գրում ու դուրս էին գալիս»:

Ֆեյսբուքում քարոզարշավի օրերին ավելի շատ քննարկվել է ընտրակաշառքի թեման, թե ով բաժանեց, ինչ բաժանեց եւ վարչական ռեսուրսի օգտագործման թեման: Ղարաբաղի հարցը, բնապահանություն, սոցիալ-տնտեսական վիճակ ավելի քիչ է հետաքրքրել:

Լաուրա Բաղդասարյանը նկատել էր, որ ընտրությունների հետ կապվող շատ խմբեր են բացվել, բայց, օրինակ՝ «Հայաստանն առանց ընտրակեղծիքների» խումբը փակ է եղել՝ անհասկանալի պատճառներով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031