Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեյերին չենք սիրում, բայց մեզ մոտ աջ ու ձախ՝ տղան տղայի հետ համբուրվում է»

Մայիս 23,2012 15:06

«Վեներական հիվանդությունների ահավոր մեծ քանակ կա Հայաստանում:  Սրտի վիրահատությունից առաջ մարդուց պարտադիր սեռոլոգիական անալիզներ ենք վերցնում ու երբեմն մարդը գաղափար չի ունենում, որ ինքը սիֆիլիսով հիվանդ է»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում, քաղաքացիներին կոչ անելով զերծ մնալ «հիմար սովորություններից», ասաց սրտաբան, վիրաբույժ Շահեն Խաչատրյանը:

Նրա խոսքերով. «Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ամեն մեկդ ինչ շրջապատում եք ապրում եւ այն հիմար սովորություններին`փողոցում, աջից ձախից երիտասարդները համբուրվում են՝ տղամարդը տղամարդու հետ, կինը` կնոջ, պետք է վերջ դնել: Հեռուստացույցով ցույց են տալիս, որ «գեյերին» մենք չենք սիրում, բայց դա գեյական ինչ-որ մի բան է, ուրիշ հարց՝ եղբայրը եղբորը 5 տարի չտեսնի համբուրի, բայց երեկ գնացին տուն, առավոտը գալիս են ու համբուրվում»:

Առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան , պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանն էլ խորհուրդ տվեց ինֆեկցիոն բնույթի շնչառական հիվանդություններ ունեցող մարդկանց հետ շփվելիս դիմակ կրել. «Պետք է աշխատել, որ չթողնեն այդ «ագենտը» թափանցի օրգանիզմ: Շնչառական ինֆեկցիոն հիվանդությունները միայն հիվանդ մարդու հետ շփվելու ժամանակ է առաջանում: Եվ, եթե մարդը իրեն մի քիչ հարգի եւ մեկ, մեկուկես մետր հեռու մնա հիվանդից կամ դիմակ կրի, նրա մոտ ոչ մի խնդիր չի առաջանա»:

Aravot.am-ի հարցին, թե այսօր օրենքը թույլ չի տալիս տուբերկուլյոզով հիվանդ մարդուն հարկադրաբար տանել բուժման, քանի որ համարվում է մարդու իրավունքների խախտում, որպես բժիշկ, պարոն Ոսկանյանն ի՞նչ կարծիք ունի այդ հիվանդներին անկախ իրենց կամքից բուժման տանելու մասին:

«Ես չէի ուզենա մտնել օրենքների մեջ: Տուբերկուլյոզն ընդամենը ինֆեկցիոն հիվանդություն է եւ նման ինֆեկցիոն հիվանդություններ բազմաթիվ կան, որոնք բերում են մինչեւ մահ: Դրա համար առանձնացնել տուբերկուլյոզով հիվանդին իհարկե սխալ է, բայց եթե չի ուզում բուժվել, ի՞նչ անենք, իհարկե իրենց պետք է առանձնացնենք եւ բուժենք, բայց ոչ հարկադրաբար, դա մի քիչ բռնություն է եւ չեմ կարծում, որ դա ճիշտ ուղի է»:

Թոքաբանի խոսքերով, կան վիրուսներ, որոնց մարդիկ այնքան էլ լուրջ չեն վերաբերվում. «Հերպեսը նույնքան վտանգավոր վիրուս է, ինչպես օրինակ` սպիդը կամ հեպատիտ C-ն, բայց մարդիկ դրա մասին չգիտեն»:

Սրտաբանի ներկայացմամբ, եղանակով պայմանավորված այս կամ այն հիվանդության սրացումը միանգամայն բնական է, քանի որ. «Մեր օրգանիզմում բիոլոգիական փոփոխություններ են տեղի ունենում, որն ինչ-որ կերպ ազդում է մարդու վրա, իսկ ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ, նրանք ավելի ծանր են տանում»: Սրտաբանը վստահեցրեց, որ սիրտը սովորական շարքային օրգան է` ինչպես մնացած օրգանները, եւ նրան պետք չէ առավելություն տալ. «Բոլոր օրգաններն էլ կարեւոր են եւ սիրտը մյուսներից ավելի պատասխանատու չէ, եթե դուք վատ եք զգում, ձեր կուրծքը ծակում է, դուք միանգամից ասում եք՝ սիրտս ծակում է, բայց չեք մտածում, որ հնարավոր է կուրծքն է ցավում»:

Անդրադառնալով սրտի վիրահատության թանկարժեք լինելուն՝ Շահեն Խաչատրյանն ասաց, որ վիրահատության ընթացքում իրենք հիվանդի արյունից հարյուրավոր անալիզներ են անում եւ միայն դրանց համար հիվանդը պետք է վճարի 344 հազար դրամ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031