Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունում զինված միջադեպ է տեղի ունեցել զինվորների միջեւ։
Ինչպես ծառայությունից հայտնել են 1news.az ինտերնետային պարբերականին, Ադրբեջանի` Իրանին սահմանակից Իմիշլի շրջանի Բահրամթեփե գյուղի մոտ գտնվող ուղեկալում հայտնաբերվել են սահմանապահ երկու 19-ամյա զինվորների` Ռահիբ Ալիեւի եւ Թուրալ Քյազիմզադեի դիակները։
Նախնական տվյալներով` զինծառայողների միջեւ անձնական կոնֆլիկտի հողի վրա զինված միջադեպ է տեղի ունեցել, նրանցից մեկը սպանել է մյուսին, ապա` ինքնասպան եղել։
Փաստով քննություն է իրականացվում։
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայան