Լրահոս
Օրվա լրահոսը

Չէր հիշի, եթե երեկ չտեսներ նրան

Մայիս 23,2012 14:28

 

Նայում էր աչքերի մեջ ու հայացքով ինչ-որ բան ասում: Անին զգում էր՝ տղան անտարբեր չի իր նկատմամբ, բայց չէր հասկանում նրա լռության պատճառը:

Անիի ուսանողական տարիների միակ տխրություն բերող հուշը մի տղայի հայացքն է, որի անունն անգամ չկարողացավ իմանալ: Հիմա էլ, երբ հիշում է, տխրում է:  Առաջին կուրսում էր, երբ սեպտեմբերի 1-ին ոտքը դրեց «հարազատ» ֆակուլտետ, առաջինը, ում նկատեց, նա էր: «Ֆակուլտետի լսարաններից մեկի առջեւ կանգնած էի, շատ շփոթված էի, չգիտեի՝ ո՞ր կողմ գնամ, ու՞մ դիմեմ: Նա կանգնած էր ինձանից մի քանի քայլ հեռու, նայում էր ինձ՝ շատ ուշադիր, հայացքի մեջ մի հետաքրքիր բան կար, միանգամից գրավեց ինձ,  մեկ էլ ինձ եկան ընդհանուր հոսքի հետ տարան լսարան, առաջին դասը պիտի անեինք»,- պատմում է Անին, զարմանում է՝ համալսարանական առաջին ամբողջ օրը նա միայն այդ տղայի ու նրա հայացքի մասին մտածեց, ուսանողական առաջին  օրվա տպավորություններն էլ  ամբողջովին կապված էին մի տղայի հայացքի հետ: «Հենց այդ օրը բոլոր դասերից հետո դուսր էի գալիս լսարանից ու նրա հայացքը փնտրում, բայց ամեն անգամ տխրում էի, երբ չէի գտնում: Իսկ երբ արդեն տանն էի, ու բոլորն ինձ հարցում էին՝ ինչպիսի՞ տպավորություններ ստացա իմ համալսարանական առաջին օրից, չգիտեի ինչ պատասխանել, ես էլ չէի հասկացել »,- ասում է Անին: Պատմում  է՝ գիշերն էլ  քնելիս անծանոթի մասին էր մտածում, անհասկանալիորն երազում էր հաջորդ օրն էլ տեսնել նրան:  Հաջորդ օրը Անիի փնտրտուքները եւ սպասումները անտեղի են լինում: «Չէի հասկանում ՝ինչի՞ էր էտ տղեն էտքան ազդել ինձ վրա: Մտովի պատկերացնում էի՝ որ տեսնեմ իրեն՝ ի՞նչ եմ անելու, ինչպե՞ս եմ ես նրան նայելու, բայց հետո ինձ ստիպում էի սթափվել՝ ախր ես նրան մեկ անգամ եմ ընդամենը տեսել ու մի քանի րոպեով. ի՞նչ է սա նշանակում, զայրանում էի»,- ժպտում է Անին:

Մի անգամ էլ, երբ արդեն ի չիք էին եղել անծանոթ տղային տեսնելու Անիի բոլոր հույսերը, համալսարանից դուրս գալիս տեսնում է նրան. « Տեսնեմ ՛ կանգնած է, հայացքներով իրար բռնեցինք, ես, որ որոշել էի՝ նրան տեսնելիս մի խորհրդավոր հայացք էլ ես պետք է նետեմ, միանգամից մոռացա այդ ամենի մասին, արհամարհական մի ժեստ արեցի ու անցա կողքով»,- պատմում է Անին: Նկատում է, որ անծանոթը գալիս է իր հետեւից, ի սրտե ուրախանում է, բայց արտաքուստ տարօրինակորեն լրջանում. «Միշտ նախատել եմ ինձ իմ բնավորության համար. Ես երբ նկատում եմ, որ ինչ-որ տղա ինձ մի քիչ ավելի է ուշադրություն դարձնում, մի տեսակ ««թարսվում եմ հետը», սկսում եմ արհամարհել, չնայել իր կողմ եւ այլն : Որոշել էի՝ այս տղայի հետ մի քիչ այլ կերպ կվարվեմ, բայց արիուտես… նորից նույն Անին մնացի»,- պատմում է աղջիկը:  Անծանոթը նրան հետեց մինչեւ կանգառ, Անին նկատել էր՝ տղան անընդհատ իրեն է նայում, բայց ինքը նորից անտարբեր էր ձեւացել: «Մի տեսակ տարվել էի նրանով, դարձել էր միակ մտածմունքիս առարկան: Տարօրինակն  այն էր, որ ես նրան արդեն ամեն օր էի տեսնում համալսարանում. Մեկ մեր միջանցքներում էր, մեկ՝ համալսարանի դիմաց, նայում էր ինձ, ինչ-որ բան էր կարծես ուզում ասել, բայց ես նորից անտարբեր էի ինձ ձեւացնում»,- ասում է Անին: Տարօրինակ էր համարում, որ մի պահ եկավ այդ տղային, որի անունը նույնիսկ նա չգիտեր, արդեն ամենուր էր տեսնում: «Ընկերուհիներով որոշել էինք գնալ կարաոկե ուրախանալու ու գնացինք, տեսնեմ՝ նա այնտեղ է: Զարմանքս նույնսիկ չկարողացա պահել, նա էլ կարծես թե շատ էր զարմացել: Բայց ես չխառնվեցի իրար, սկսեցի ինձ ավելի աշխույժ պահել, իհարկե նրա վրա արտաքուստ ոչ մի ուշադրություն չդարձնելով»,- պատմում է Անին: Ժպիտն ու թախիծն նրա դեմքին են, երբ հիշում է այդ օրը. «Չնայած, որ ցույց չէի տալիս, բայց ամբողջ ուշադրությունս նրա կողմն էր: Նկատեցի՝ վերցրեց միկրոֆոնը եւ պատրաստվեց երգել, նայեց ինձ ու ժպտաց Ջո Կոկորի «I Love you » երգն էր երգում ու նայում ինձ, սիրտս տեղից դուրս էր թռչում, ես արդեն երազում էի՝ նրա հետ պարելու, նրա ձեռքը բռնելու մասին… Երգն ավարտվեց, ես չկարողացա ծափահարել էլ, իսկ բոլոր ներկաները ոգեւորվել էի նրա կատարմամբ: Համոզված էի՝ երգը ինձ էր նվիրված, խոսքերը նույնպես»,- ժպտում է Անին: Ասում է՝ երանությունը երկար չտեւեց, տղան դուրս եկավ կարաոկեից, ու այդ օր այլեւս Անին նրան չտեսավ: Փոխարենը նրան տեսավ հաջորդ օրը՝ սուպերմարկետում, տղան նայեց, աղջիկը շրջվեց. «Մտքիս մեջ նեռվայնանում էի, որ չէի կարողանում մի քիչ այլ կերպ ինձ պահել, բայց հետո ինձ համոզում էի՝ եթե նա իրական զգացմունք ունենա իմ նկատմամբ, հաստատ ավելի վճռական կլինի»,- ասում է Անին: Նշում է այդպես չորս տարի՝ անընդհատ ինքն ու անծանոթը հանդիպում էին իրար՝ երթուղային տրանսպորտում, շուկայում, խանութներում, ամենաանհավանական վայրերում, բայց անծանոթներ ձեւանում ու իրար չտեսնելու էին տալիս. «Ոչ մեկին չէի կարող այդ տղայի մասին պատմել, ոչ մի հիմք չունեի, իմ ծանոթների մեջ չկար մեկը, ով կիմանար նրա մասին ինչ-որ բան: Մտածում էի՝ գոնե մեկը  բարձրաձայն նրա անունը ասեր, ես լսեի, անունն իմանայի, բայց այդպես էլ չիմացա…»,- ասում է Անին: Անծանոթը, որ միշտ նրա երեւակայության եւ մտածմունքների  կենտրոնում էր, մի օր մեծ «անակնկալ» մատուցեց: «Պետական քննությանս օրը հավետ կմնա իմ հուշերում: Ստացա բարձր գնահատական, ուրախ,զվարթ դուրս եկա համալսարանից՝ տեսնեմ՝ նա կանգնած է՝ ձեռքն էլ ծաղկեփունջ: «Այսօր իմ օրն է»,- մտածեցի ես՝ ինձ ամենաերջանիկ մարդը համարելով. «Ինձ էլ ոչինիչ պետք չէ լիակատար երջանկության համար»,- շարունակում էի մտածել ես: Նա նայում էր իմ կողմ, բայց ոչ ինձ վրա, մեկ էլ մեկը, համարյա հրելով ինձ, անցավ կողքովս, վազեց նրա կողմ փափափվեց նրան, համբուրեց, ծաղիկները վերցրեց… միասին գրկախառնված անցան իմ դիմացով…»:

 

Անին ժպտում է, կասկածում՝ միգուցե իրեն է թվացել տղայի ուշադրությունը իր նկատմամբ, միգուցե նրա  երեւակայությունն է մեծ եղել, իսկ գուցե տղան իրական զգացմունքե՞ր է ունեցել իր նկատմամբ… Ասում է՝ ոչինչ չհասկացավ, նման բան մենակ ֆիլմերում էր տեսել. երկար ժամանակ տանջվեց, մինչեւ իրեն համոզեց մոռանալ անծանոթին էլ, նրա հայացքն էլ, փորձում է մեզ համոզել, չէր էլ հիշի, եթե երեկ՝ անծանոթին, ում անունն անգամ չգիտի, բայց հայացքն հավերժ կմնա հիշողության մեջ, չտեսներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031