Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեմկուսը կձևավորի նոր խորհրդարան

Մայիս 23,2012 14:06

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն այսօր հայտարարեց, որ իր նախընտրական խոստումների և ծրագրերի իրականացման համար ընտրել է հասարակական խորհրդարան ձևավորելու ճանապարհը: ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը նշեց. «Մենք եկել ենք այն եզրակացության, որ կուսակցությունը ևս հինգ տարի ձեռքերը ծալած չպետք է նստի և սպասի մյուս ընտրություններին: Ուստի հասարակական խորհրդարանի միջոցով մենք պետք է տարբեր խնդիրներում փոփոխություններ առաջարկենք կառավարությանը և խորհրդարանին: Այդ աշխատանքները կատարելու համար արդեն ձևավորվել են հանձնախմբեր՝ սոցիալական, տնտեսական, կրթության, գիտության և մշակույթի, արտաքին հարաբերությունների»:

Ա. Սարգսյանի փոխանցմամբ՝ իրենց համար կարևորագույն խնդիրներից է ԼՂՀ հարցի կարգավորումը: ՀԴԿ ղեկավարն այս կապակցությամբ հետևյալ կարծիքը հայտնեց. «Մենք այս հարցում մեկը մյուսի հետևից ձախողումներ ենք արձանագրում»:

Aravot.am-ի դիտարկմանը՝ գուցե ՀՀ քաղաքական վերնախավը զբաղված է ներքաղաքական խնդիրներով, այդ պատճառո°վ ինչպես որ հարկն է չի կարողանում զբաղվել արտաքին քաղաքական հարցերով: Ա. Սարգսյանը նկատեց. «Գոնե ներքաղաքական հարցերով զբաղված լինեին: Ախր ավելի ճիշտ նրանք նեղ-քաղաքական հարցերով են զբաղված»:

ՀԴԿ ղեկավարը տեղեկացրեց, որ հասարակական խորհրդարանը զբաղվելու է նաև սահմանադրական փոփոխությունների հարցերով, մասնավորապես ՀՀ-ն որպես սոցիալական պատասխանատվություն կրող երկիր դարձնելու խնդրով: Հասարակական խորհրդարանի քննարկումներին կհրավիրվեն նաև մյուս քաղաքական կուսակցությունները, մասնավորապես նրանք, որոնց մի կերպ տարան խորհրդարան:

Ա. Սարգսյանի կարծիքով՝ այդ կուսակցությունները, որոնք մի կերպ են հայտնվել խորհրդարանում, առանձնապես չեն տարբերվում Դեմկուսից, քանի որ, միևնույն է, խորհրդարանում չեն կարողանալու իրենց ծրագրերը այդպիսի փոքր ներկայացվածությամբ իրագործել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031