Մայիսի 24-31-ը Երեւանում կընթանա «Մեկ կադր՝ մեկ րոպե» 10-րդ միջազգային փառատոնը: Ինչպես «Արմինֆոյին» հաղորդել է փառատոնի նախագահ Գագիկ Ղազարեն, փառատոնում կներկայացվի ավելի քան 300 ֆիլմ՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Բելգիայից, Արգենտինայից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Թուրքիայից եւ այլ երկրներից: Մեկրոպեանոց ֆիլմերի ծրագիրը ներառում է 61 ժապավեն, կարճամետրաժ ֆիլմերինը՝ 23, իսկ «Կինո առանց սահմանների» ծրագիրը՝ 17 ֆիլմ: Այդպիսով, մրցութային ծրագրում ներկայացված է 101 ժապավեն, իսկ արտամրցութայինում՝ 21:
«Առավոտ» օրաթերթ