ՀՀ ԿԳ նախարարության հայտարարած դպրոցական առարկայական օլիմպիադային, որն ամփոփվել է օրերս, ի թիվս 63 երեխայի, Ն. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Իլոնա Մուշեղյանը եւս արժանացել է առաջին կարգի պատվոգրի՝ ռուսաց լեզվից: Ինչպես տեղեկացրեց թիվ 35 դպրոցի փոխտնօրեն եւ ռուսաց լեզվի ուսուցչուհի Գրետա Սարգսյանը, նույն աշակերտն անցյալ տարի մասնակցել էր դպրոցական օլիմպիադայի եւ հաղթահարել միայն քաղաքային փուլը: «Մեր դպրոցի տնօրեն Ասատուր Սարյանը ջանք չի խնայում եւ մշտապես օգնում է աշակերտներին պատրաստվել օլիմպիադաներին: Իլոնայի հետ պատրաստվել ենք հանգամանալից, ուսումնասիրել բոլոր առարկաները, առաջնորդվել նաեւ առարկաների ինտերնետային հարցաշարերով»,-հավելեց տիկին Սարգսյանը:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ