Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիներից չեն տարբերվում

Մայիս 23,2012 13:27

Շատերի ու այդ թվում նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ եւ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի համոզմամբ՝ DIY բարի վրա կատարվող հարձակումներն ու սեռական փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականությունը դրսեւորվում են իշխանությունների թողտվությամբ: Ո՞րն է դրա նպատակը: Ինչո՞ւ պիտի իշխանությունը հրահրի կամ խրախուսի այսօրինակ վարքագիծն ու հարձակումները, կամ ինչո՞ւ չի կասեցնում այդ գործողությունները: «Որովհետեւ իշխանությունները լեգիտիմ չեն: Նրանք սա ուղղակի կամ անուղղակի, գիտակցաբար կամ անգիտակցաբար անում են իրենց իշխանությունը պահելու համար: Սա ավտորիտար ռեժիմներին եւ բռնատիրություններին բնորոշ վարքագիծ է: Համացանցում տեսանյութ կա, որտեղ Բաքվում ընդդիմադիրների ցույցերը շատ դաժան ձեւով ճնշվում են, մարդիկ են ձերբակալվում, բայց Իրանի դեսպանատան առջեւ անցկացվող ցույցը ոստիկանների կողմից ուղղակի կազմակերպվում է, դրա անցկացմանն աջակցություն է ցուցաբերվում ամենամանրակրկիտ ձեւով: Մենք, ստացվում է՝ ադրբեջանցիներից ոչնչով չենք տարբերվում. նույն աշխատաոճն է, նույն վարքագիծը»,- տարակուսեց Արտակ Զեյնալյանը:

 Կարդացեք

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031