Պուրակից պրծանք, անցանք «բազմազաններին»։ Սրանցից էլ կպրծնենք ու կհիշենք աղանդավորներին։ Թեմաներ են, որոնք թեժացվում են միտումնավոր։ Եթե Հայաստանում ազգային փոքրամասնությունները «վտանգավոր» լինեին, իշխանությունը սլաքը կուղղեր նրանց դեմ։
Ճիշտ եւ ճիշտ ռուսական օխրանկայի գծած ճանապարհով են զարգանում այս սցենարները։ Այնտեղ սքինհեդները կամ երիտասարդ ազգայնամոլները «պայքարում են» Ռուսաստանը ողողած թխամորթների, կովկասյան արտաքին ունեցողների դեմ, այստեղ թիրախ են դարձրել սեռական փոքրամասնություններին։ Ազզը վտանգված է։ Իսկ ազգն այս ընթացքում գլուխ է ջարդում մի խնդրի վրա՝ ինչպես ՀՀԿ-ին հաջողվեց նորից կեղծել ընտրությունները։ Գուցե առաջին անգամ է, բայց փաստ է, որ մարդիկ մեղադրում են ոչ թե քաղաքական ղեկավարներին, այլ կաշառք վերցրած իրենց հայրենակիցներին։ Սա ասում եմ՝ ի գիտություն մեր ինտելեկտուալ վերլուծաբանների, որոնք իշխանության նետած ամեն հիմարություն փորձում են վերածել քննարկման «լուրջ» թեմայի։ Պարապ վախտի խաղալիք է, չնայած «վախտը» բնավ էլ պարապ չէ:
«Չորրորդ ինքնիշխանություն»