Ուկրաինայի հավաքականի երեք ֆուտբոլիստների կանայք` Օլեսյա Գուսեւան, Վիկտորիա Կոնոպլյանկան եւ Ալլա Սելեզնյովան, մերկացել են հանուն Եվրո 2012-ում Ուկրաինայի ընտրանու հաղթանակի:
Նրանց կիսամերկ լուսանկարը հայտնվել է «Maxim» հանդեսի էջերում` «Առանց մեդալների տուն չվերադառնաք» կոչ-մակագրությունով: «Անկեղծ ասած, ես մտածում էի, թե Ժենյան կտրականապես դեմ կլինի լուսանկարվելու գաղափարին: Սակայն նա զարմանալիորեն հանգիստ լսեց ինձ: Ճիշտ է` առանձնապես չոգեւորվեց, բայց տրամադրությունն էլ չգցեց: Միայն ասաց. «Արա ինչ ուզում ես», – TSN.ua-ի թղթակցին պատմել է Եվգենի Սելեզնյովի կինը` Ալլան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ