Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ի հաղորդումը հանցագործության մասին

Մայիս 23,2012 12:13

«Մեր ստացած ձայներն ավելի քիչ էին, քան անդամները, քանի որ շատ մարդիկ տուրք տվեցին ընտրակաշառքներին», հայտարարել է ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը։

 

«ՉԻ» – Պրն Շահգելդյանն, իհարկե, դժգոհելու տեղ ունի, նրա կուսակցական ընկերները կանխիկ փողը գերադասել են բնամթերքից եւ դրանով իսկ դավաճանել կուսակցության վեհ գաղափարներին։ Բայց մեզ այլ հարց է հետաքրքրում՝ կոնկրետ ովքե՞ր են ընտրակաշառք բաժանել ՕԵԿ անդամներին։ ՕԵԿ-ն այս մասին ոչինչ չի ասում, եւ տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում ընտրություններից առաջ ինչ-որ այլմոլորակայիններ են հայտնվել, արագ-արագ կաշառել ՕԵԿ-ականներին ու վերադարձել տիեզերք։

Դատախազությունն, ի դեպ, պարտավոր է անմիջապես քրեական գործ հարուցել եւ հարցաքննել Մհեր Շահգելդյանին, որովհետեւ եթե ՕԵԿ-ը 220 հազար անդամ ունի, բայց 80 հազար ձայն է ստանում, նշանակում է՝ չար ուժերը միանգամից 140 հազար հոգու կաշառել են, իսկ դա շատ լուրջ հանցագործություն է։ Հուսով ենք՝ ՕԵԿ փոխնախագահը կոնկրետ փաստեր կներկայացնի հանցագործության վերաբերյալ, եւ հաջորդը կհարցաքննվի Սերժ Սարգսյանը:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031