Լրահոս
Օրվա լրահոսը

Սարո Կալենց. «Զարմանում եմ, որ մեր հանրության համար ընտրական գործընթացներն այսքան արժեվորված են»

Մայիս 23,2012 11:54

Հատված Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, նկարիչ Սարո Կալենցի հարցազրույցից:

– Անշուշտ, անհաղորդ չմնացիք խորհրդարանական ընտրությունների «անցուդարձին»։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս անցան դրանք։

– Ինչպես ամեն անգամ։ Զարմանում եմ, որ մեր հանրության համար ընտրական գործընթացներն այսքան արժեվորված են։ Գիտե՞ք, զարգացած երկրներում՝ Կանադայում, Շվեդիայում, Ֆրանսիայում, ժողովուրդը չգիտե, թե ով է իր երկրի նախագահը, կամ թե՝ մշակույթի, պաշտպանության նախարարը, որովհետեւ այնտեղ ամեն մեկն իր գործն է անում, իր գործի վարպետն է, իսկ ժողովուրդը այդ հարցերով չի զբաղվում։ Օրինակ՝ ի՞նչ կարեւոր է, թե ով կլինի այս կամ այն ոլորտի նախարարը, կարեւորն այն է, որ ճիշտ կառավարի, այդ դեպքում ամեն ինչ իր տեղում կլինի, ու ժողովուրդն էլ գոհ կմնա։ Խորհրդարանում պետք է աշխատեն պրոֆեսիոնալներ։ Ես չեմ հիշում, որ մեր Ազգային ժողովում քննարկվեն արվեստին վերաբերող հարցեր, իսկ չէ՞ որ խորհրդարանում ունեցել ենք արվեստագետ պատգամավորներ, սակայն մեր բազմաթիվ խնդիրներին այդպես էլ լուծում չի տրվել: Իսկ գիտե՞ք, թե արվեստագետներն ինչքան խնդիրներ ունեն: Այնպես որ, ինձ համար ոչ մի նշանակություն չունի, թե ով է նստած խորհրդարանում: Մենք պատգամավոր ենք ընտրում «թաղի տղա», «լավ տղա» սկզբունքով: Բայց այդպես չպետք է լինի, ես ոչ մի երաշխիք չունեմ, որ վաղն այդ «հեղինակությունը» կլուծի իմ խնդիրները:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

«Հայացք»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031