Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը՝ որպես կուսակցություն, ժամանակավորապես գոյություն չունի

Մայիս 23,2012 11:45

Երբ օրերս «Ժողովուրդ»-ը գրեց, թե ՕԵԿ-ում կառուցվածքային փոփոխություններ են լինելու, լուծարվելու է քաղխորհուրդն, ու նորը կազմավորվելու, այս կուսակցության մամուլի խոսնակը կտրականապես հերքել էր հրապարակումը: Մինչդեռ, հիմա ՕԵԿ-ն ինքն իր բերանով է խոստովանում դա։ ՕԵԿ-ում տիրող այս ընկճախտը հասկանալի է. նախընտրական ողջ քարոզարշավի ժամանակ նրանք հայտարարում էին, թե ունեն 150 հազար անդամ, դեռ ավելին, իրենց շարքերն օր օրի ավելանում են։ Այնինչ ընտրությունների օրը նույնիսկ իրենց օգտին ՀՀԿ կատարած կեղծիքներից հետո պարզվեց, որ հազիվհազ 83 հազար ձայն են ստացել։

Բայց զավեշտը դա չէ, այլ այն, որ հիմա փաստորեն, ՕԵԿ-ը՝ որպես կուսակցություն, ժամանակավորապես գոյություն չունի։ Այլապես, անհասկանալի է՝ ինչպես կարող է սառեցվել մինչեւ ս/թ. մայիսի 22-ը հաշվառված քաղաքացիների անդամակցությունը կուսակցությանը, մյուս կողմից համարել, որ ՕԵԿ-ը գոյություն ունի։ Այնպես որ, Արթուր Բաղդասարյանը որպես հաջորդ քայլ՝ ճիշտ կաներ լուծարեր ժամանակին Սերժ Սարգսյանի ստեղծած կուսակցությունը։

Ի դեպ, «Կուսակցությունների մասին» օրենքով ցանկացած կուսակցություն պետք է ունենա նվազագույնը 2 հազար անդամ, մինչդեռ ՕԵԿ-ն այսօր ընդամենը 15 անդամ ունի:

Արման ԳԱԼՈՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031