Լոնդոնի` ամառային եւ Սոչիի` ձմեռային օլիմպիական խաղերը Ռուսաստանի օլիմպիական պատվիրակության բոլոր անդամների, առաջին հերթին` ամենաբարձր պաշտոնյաների համար պետք է ոչ ալկոհոլային լինեն:
Մոսկվայի Սպիտակ Տնից այսպիսի հրաման արձակվել է 2010 թվականին Վանկուվերում Ռուսաստանի լիակատար ձախողումը հիշելով: Այն ժամանակ դրա համար պաշտոնաթող եղավ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Լեոնիդ Տյագաչովը:
Քչերը գիտեն, որ Վանկուվերում ռուսական նավթային ընկերություններից մեկի կազմակերպած երեկույթի ժամանակ երկու կեղծ բենզալցակայան էր գործել, որոնց լիցքավորման խողովակներից բենզինի փոխարեն առատորեն օղի եւ վիսկի էր հոսում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ