Հատված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Արմեն Երիցյանի հարցազրույցից:
– Լուրեր էին շրջանառվում նաեւ, որ Ձեզ փոխարինելու է սպորտի փոխնախարար, «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը։
– Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում կա 18 նախարարություն, եւ յուրաքանչյուր նախարարություն ունի մի քանի տեղակալներ, հնարավոր չէ բոլորին ճանաչել եւ հիշել, ես էդպիսի մարդ չեմ ճանաչում ու չեմ էլ լսել, որ նման մարդ կա կամ նախարարի նման տեղակալ կա։ Եթե ինչ-որ մի լուրջ գործունեություն ծավալեր, ես տեղյակ կլինեի դրա մասին։ Իսկ որ ասացիք արծիվներ, դրա հետ կապված՝ Դուք երիտասարդ եք, չեք հիշի, կար «Ծիծեռնակ» բար, ճիշտն ասած՝ դրանից հետո ոչ մի թռչունի հետ չեմ առնչվել, չեմ էլ լսել։
Կարդացեք նաև
– Չե՞ք ճանաչում Ասրյանին, նրան հաճախ նմանեցնում են Հիտլերին։
– 3-րդ ռեյխի հետ ես ընդհանրապես կապ չեմ ունեցել։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Ժողովուրդ»