Լրահոս
Օրվա լրահոսը

Մի բան է՝ ընտրություններ կեղծելը, մեկ այլ բան՝ իշխանական կարկանդակը կիսելը

Մայիս 23,2012 11:21

Հետընտրական Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը ցույց տվեց, որ մի բան է՝ ընտրություններ կեղծելը, մեկը մյուսից ձայներ փախցնելն ու դիտորդներին կաշառելը, մեկ այլ բան՝ այդ ամենի արդյունքում ձեռք բերած իշխանական կարկանդակը կիսելը։ Արդեն 17 օր շարունակվող ներիշխանական բանակցություններն այդպես էլ արդյունք չեն տալիս՝ ՀՀԿ-ին ոչ մի կերպ չի հաջողվում «կոտրել» ԲՀԿ-ին՝ նրան ստիպելով ստորագրել 2013թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու համաձայնագրի տակ կամ առնվազն կրկնել այս բազմիցս թարմացված կոալիցիոն հուշագիրը։ Փորձագետների զգալի մասը վստահ էր, որ այս հարցը վերջապես կլուծվի Սերժ Սարգսյանի՝ մայիսի 15-ի մոսկոսյան այցից հետո։ Սակայն ինչպես ցույց տվեց իրադարձությունների հետագա ընթացքը, սպասված հանգուցալուծումը տեղի չունեցավ։ Ըստ որոշ պնդումների՝ պատճառն այն է, որ Ս. Սարգսյանին այդպես էլ չհաջողվեց առանձնազրույց ունենալ Վլադիմիր Պուտինի հետ՝ վերջնականապես ճշտելու համար իր հետագա անելիքները։ Թե ինչու այդ հանդիպումը չկայացավ, դժվար է ասել, սակայն փաստն այն է, որ հետագա օրերի ընթացքում կոալիցիայի առկախված հարցի ձգձգմանը զուգահեռ, տեղի ունեցան որոշ հետաքրքիր զարգացումներ, որոնցից ամենաուշագրավը Ս. Սարգսյանի՝ Չիկագո չմեկնելն էր:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031