Թերթերից մեկը գրել էր, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարծես գտել է «անհնազանդներին սանձահարելու» միջոցը, եւ ըստ տվյալ թերթի իրազեկ աղբյուրների` ինքնաբացարկների դիմումներ կարող են ներկայացնել ԲՀԿ ցուցակից Հմայակ Հովհաննիսյանը, Վահե Հովհաննիսյանը եւ Ստեփան Մարգարյանը, իսկ Վարդան Օսկանյանն արդեն գրել է ինքնաբացարկի դիմումը: Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ ԲՀԿ-ում դեռեւս որոշում չկա, եւ ըստ էության այդ լուրը դեռ երեկ ոչ մի կերպ չհաստատվեց, «Ազգը» զրուցեց ԲՀԿ համամասնական ցուցակից «Ջավախք» բարեգործական հիմնադրամի խորհրդի նախագահ Ստեփան Մարգարյանի հետ, որը նշեց, թե ինքը դեռ որոշում չունի` գնո՞ւմ է խորհրդարան, թե՞ ոչ. «Երբ կհայտարարվի կոալիցիա կազմելու որոշման մասին, այն ժամանակ էլ ես որոշում կկայացնեմ», նշեց Մարգարյանը: Նրա կարծիքով այդպիսի ենթադրության համար կարող է աղբյուր եղած լինել ընտրություններից հետո իր արտահայտած տեսակետն առ այն, որ ՀՀԿ-ն մեծամասնություն է ստացել նոր խորհրդարանում եւ կարող է միայնակ պատասխանատվություն ստանձնել: Իսկ բուն լուրը չի համապատասխանում իրականությանը:
«Ազգ»