Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մի գրված ու չգրված օրենքով իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, չպետք է 40 տոկոսից ավելի ձայն ստանար

Մայիս 23,2012 10:26

Այս անգամ էլ չհաջողվեց խուսափել ընտրությունները կենաց-մահու պայքար դարձնելու, ազգը թշնամի բանակների բաժանելու ավանդույթից։ Այս անգամ էլ չհաջողվեց այնպիսի ընտրություններ անել, որ դրանք հասարակության համախմբման, համերաշխության եւ առաջընթացի սկիզբ դառնան։ Եվ բանն այն չէ, որ խոշոր ու նկատելի ընտրախախտումներ չեղան։ Բանն այն է, որ մենք բոլորս ընտրություններից դուրս եկանք ինչ-որ ճնշող, հոգեմաշ զգացումով՝ կորստի ու ամայության զգացողությամբ։ Անշուշտ, տարբեր անձանց մոտ այն տարբեր կերպ է դրսեւորվում, եւ դժգոհությունների մակարդակն էլ տարբեր է, սակայն փաստ է, որ բոլորս ենք դժգոհ՝ եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը, եւ ընտրողը։ Երբ փորձում ես այդ դժգոհությանը բառային ձեւակերպում տալ, ապա առաջինն այն է, որ ոչ մի գրված ու չգրված օրենքով իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, չպետք է 40 տոկոսից ավելի ձայն ստանար։ Դա նոնսենս է։ Դեմ է քաղաքագիտության կանոններին։ Նման բան չի պատահում անգամ ամենաբարեկեցիկ եւ իշխանությունից անսահման գոհ հասարակություններում։ Եվ դրա հիմքում նախեւառաջ մեր ժողովրդի խեղճությունն  է, կամազուրկ վիճակը, որ բխում է անելանելիության զգացումից։ Դա նաեւ կարող է երկիրը մտցնել փակուղի, որտեղ ինքն իրենից գոհ ու անսասան իշխանությունն ինչ ուզում՝ անում է, քանի որ չի պատժվում, չի հեռացվում։ Սրա հետեւանքները կարող են կործանարար լինել մեր երկրի համար։

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031