Չինացի աշխատավորներն աշխարհում ամենից հաճախ են բացակայում աշխատանքից՝ մարզական որեւէ հեղինակավոր միջոցառում հաճախելու կամ հեռուստատեսությամբ դիտելու համար: Տասը հազար մարդկանց շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ չինացի աշխատավորների հիսուն տոկոսից ավելին այդ օրերին պատճառաբանում է, թե հիվանդ է:
Երկրորդ տեղում Հնդկաստանն է, երրորդում՝ Մեծ Բրիտանիան: Իսկ ամենապարտաճանաչը ֆրանսիացիներն են, որոնց միայն մեկ տոկոսն է մարզական միջոցառումների օրերին բացակայում աշխատանքից: Հետաքրքիր է, որ չինացիները նախընտրում են բասկետբոլը, կանադացիները՝ հոկեյը, անգլիացիները, ֆրանսիացիները, ավստրալացիները եւ մեքսիկացիները՝ ֆուտբոլը, հնդիկները՝ կրիկետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ