Aravot.am –ի հետ զրույցում, արձագանքելով երեկ մայրաքաղաքում տեղի ունեցած բազմազանության շքերթին ու նույնասեռականների վրա կատարված հարձակումներին , գյումրեցի մտավորականներից մեկը` մանկավարժական ինստիտուտի աշխատակից Սոնա Հովհաննիսյանը այսպես արձագանքեց. «Բոլորս էլ գիտենք, որ ավանդական Գյումրիում ևս գեյեր են ապրում, չեմ ուզում անուններ տալ, բայց կան շատ հայտնի մարդիկ, աշխարհի չեմպիոններ ու մտավորականներ, որոնք փաստացի ամուսնացած են նույնասեռականների հետ, կին են հարս տարել ու խաղաղ ապրում են, հիմա ի՞նչ` եթե նրանք ակումբներ չեն հիմնում, բողոքի ակցիաներ չեն կազմակերպում, ուրեմն ճիշտ չեն անու՞մ: Մենք ազգովի հանդուժող մարդիկ ենք, և չեմ կարծում, որ որևէ մեկը իրեն թույլ տա բնության այդ անոմալիաներին ծեծի, վնասի, բոլորս էլ գիտենք, որ շատերը իրենց կամքից անկախ են ծնվել, հիվանդություն է, նրանք իրենց մեջ պետք է մեղքը փնտրեն, ինչու՞ են իրենց պահվածքով հակադրվում հասարակությանը, ինչու՞ են ակումբներ հիմնում ու մարդիկ ներգրավվում: Հասարակության մեջ նաև ճաղատներ ու միոտանիներ կան, էդ ինչի՞ ակումբներ չեն հիմնում, չի կարելի, վերջը սուսուփուս արեք ու միք փորձեք քանդել կայացած հասարկությունը: Ապրեք նորմալ, բնականոն, մարդկային կյանքով, հարցնելն ամոթ չլինի` էդ ո՞վ ոտնահարեց ձեր իրավունքները, որ դուք էլ փողոցներում շքերթ եք անում ու խեղճուկրակ ձևանում»:
Մեր հիշեցմանն էլ, թե ինչպե՞ս եղավ, որ գյումրեցիները հանդուրժում են նույնասեռականներին , չէ՞ որ մոտ 10 տարի առաջ իր տան մեջ գիշերով դաժանաբար սպանեցին Կումայրի թերթի լրագրող Հովհաննես Ղրջյանին, ով նույնպես միասեռական էր, մեր զրուցակիցը պատասխանեց. « Ես շատ մանրուքներ չգիտեմ , լսել եմ այդ մասին, ու տուրք տալով խոսակցություններին` սկզբում մտածել եմ` մի՞թե պատճառը իր սեռական կողմոնորշումն է եղել, բայց երկրորդ պահին մտածել եմ, որ դա ուղղակի հանցագործություն է եղել, շատ անհավանական է էն միտքը իմ համար, որ կարելի է մարդուն սպանել իր սեռական ուղղվածության համար, եթե նա քրեորեն վտանգավոր տարր չէ, մոլագար չէ: Եթե նա հանգիստ , նորմալ մարդ է, միայն սեռական կողմնորշմամբ է տարբերվում, ինչո՞ւ պիտի սպանեն, եթե մեր ավանդական քաղաքում գեյերին մատով կպնող չկա, հանդուժում են նրանց նմաններին, ուրեմն աշխարհի բոլոր վայրերում նրանց նեղացնող չի լինի: Թող բարի լինեն չագրեսիվացնել մեր հասարակությանը ու իրենց հետ կատարվածն էլ չքաղաքականացնեն: Ես հանգում եմ այն եզրակացության, որ եթե մարդը չի ուզում խաղաղ գոյատևել, ուրեմն նպատակներ ունի»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ