Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գ.Սահակյան. «Վնասի չափերը ճշտված չեն»

Մայիս 22,2012 22:55

«Հանրապետականը ո՞նց կվառվի »,-մեր թղթակցի հարցին ի պատասխան տարակուսանք է հայտնել ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, երբ նրանից հետաքրքրվեցինք, թե ՀՀԿ շենքի հրդեհի արդյունքում հանրապետականները
տուժե՞լ են:

Facebook-ում շատ արագ տարածվեց ՀՀԿ-ի հրդեհի լուրը եւ արդեն գրառումներ կան, որ դա պատիժ էր ՀՀԿ-ին` նման ընտրություններ անցկացնելու համար: «Դե, հո մեջները չե՞ն պահելու, պիտի արտահայտվեն, չէ՞,-հակադարձում է ՀՀԿ փոխնախագահը` հավելելով,- ՀՀԿ-ն 10 հոգի էլ թշնամի կունենա, կգրեն էլի »: Գալուստ Սահակյանի խոսքերով` վնասի չափերը դեռ ճշտված չեն:

ՀՀԿ փոխնախագահից հետաքրքրվեցինք նաեւ, թե հնարավոր է Հանրապետականի թշնամիներն են այրել շենքը: “Չէ, մենք նման կասկածներ չունենք: Դա կամ հոսանքից է, կամ կողքի շինարարության պատճառով է եղել: Պարզապես տանիքն է այրվել »,-վստահեցրեց Սահակյանը:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031