Օրերս համացանցում հայտնված՝ աղջիկների ծեծկռտուքի վերաբերյալ տեսանյութերը, որոնք ուղեկցվում են սեռական բնույթի հայհոյանքներով չեն զարմացնում հոգեբան Սամվել Խուդոյանին:
«Աղջիկների կռիվները այդքան էլ հազվադեպ չեն։ Ավելի հաճախ խանդի հողի վրա են լինում, ուղղակի մարդու մակարդակից բխող խնդրի լուծման ձեւեր են դրանք»,- նշում է նա։
Հոգեբանի կարծիքով՝ այս տեսանյութերը չի կարելի համարել ազգային արժեքների կործանում։ Միաժամանակ նա չի կիսում այն տեսակետը, թե անչափահաս այս աղջիկները նմանակում են հեռուստասերիալների հերոսներին;
«Սերիալում ցույց են տվել, որ աղջիկները կռվե՞լ են։ Ինչ-որ տրավմաների արդյունքում սա կարող է լինել»,- նշեց նա։
Հոգեբանը հիշեցրեց, թե ինչ է կատարվում Ռուսաստանում այդ տարիքի աղջիկների շրջանում, երբեմն ծեծկռտուքներն ավարտվում են մահվան ելքերով։
Մանրամասները կարդացեք այստեղ: