Մայիսի 17-ին «Առավոտի» կայքում հոդված էինք հրապարակել այն մասին, որ Ջերմուկ քաղաքում միայնակ ապրող 76-ամյա Արփիկ Ենոքյանին մայիսի 14-ին տանը մահացած են գտել, նրա տանը եղած ոսկեղենը եւ փողը կողոպտվել է: Դեպքից 3 օր անց Ջերմուկի ոստիկանությունը քրեական գործ չէր հարուցել: Մահացած կնոջ որդին՝ Արսեն Խաչատրյանն ասաց, որ մեր հրապարակումից հետո՝ մայիսի 20-ին Ջերմուկի ոստիկանությունը դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցել կողոպուտի, իսկ մայիսի 21-ին՝ սպանության հոդվածներով: Արսեն Խաչատրյանը հայտնեց, որ ինքը փաստաբան ունի եւ ոստիկանությունում ցուցմունքներ է տալիս վերջինիս մասնակցությամբ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ