Օրեր առաջ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը կարծիք էր հայտնել, թե Ազգային ժողովի ընտրություններում ՀԱԿ-ը ինքնաբացահայտվեց: Aravot.am-ը ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանից հետաքրքրվեց ՀԱԿ-ի ներսում բացահայտումներ նկատու՞մ է.«Քաղաքական ուժերի խնդիրն է, թե ցանկացած ընտրություններին ինչ որակում կտան, բայց ես նրանց փոխարեն կասեի, մեկ անգամ եւս Հայաստանում ընտրությունները կեղծվեցին, կեղծվեցին անամոթաբար ու այդպիսի ընտրություն Հայաստանի իրականությունում երբեւէ տեղի չէր ունեցել: Թող նման գնահատակaններ տան ՀԱԿ-ին հանգիստ թողնեն: ՀԱԿ-ը իր բացահայտումների տերն է, ՀԱԿ-ը իր բացահայտումների մասին կարող է կարծիք կազմել, դատել ու որոշել ինչ անել հետագայում:
Ամեն քաղաքական ուժ թող մտածի իր տեղի, դերի մասին քաղաքական դաշտում: Ես որեւէ բացահայտում չեմ արել ինձ համար, ինձ համար բացահայտվել է քաղաքական դաշտի անբարոյականությունը:
ՀԱԿ-ը ուզում էր կատարել ավելի դրական դերակատարում, քան ինքն էր կարծում, որ հնարավորություն ունի, բայց պարզվեց որ հնարավորությունները քաղաքական անբարոյականության դաշտում շատ նվազ են»:VOICE178
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ