Լրահոս
Օրվա լրահոսը

Գրաֆիկով սեքսը դրդում է դավաճանության, բոլոր ժամանակների Բրիտանիայի ամենախելացի մարդը

Մայիս 22,2012 18:59

Գրաֆիկով սեքսը դրդում է դավաճանության: Հարավկորեացի մասնագետները, ովքեր հետազոտել են ավելի քան 400 մարդկանց վարքը,պարզել են, որ յուրաքանչյուր 10-րդ տղամարդը ընտանիքից  դուրս սիրային կապ է ունեցել, քանի որ կնոջ հետ սեռական շփումները տեղի են ունեցել գրաֆիկով: Իսկ 10-ից 4-ը խոստովանել են, որ երեխա ունենալու փորձերն իրեն իմպոտենտ են դարձրել: ՈՒշագրվ է նաեւ այն, որ սեռական ակտերի թվի ավելացմանը զուգահեռ տղամարդկանց մոտ ավելացել է նաեւ սթրեսը: Դա ապացուցում է այն փաստը, որ սթրեսի վիճակում տղամարդկանց մոտ նվազում է տեստոստերոնի մակարդակը, որը կապ ունի լիբիդոյի հետ: Սովորաբար զույգերն անցնում են գրաֆիկով սեքսի, երբ ուզում են երեխա ունենալ: Մասնագետները խորհուրդ են տալիս գրաֆիկով սեքսը չերկարաձգել 3 ամսից ավելի,հաղորդում է limon.ee-ը:

Հայտնի  «Nokia tune» հեռախոսի զանգը մեկ վայրկյանունմ հնչում է շուրջ 20000 անգամ ողջ աշխարհում:

Անգլիացի հետազոտողները պարզել են, որ մարդը իր կյանքի ընթացքում քայլում է մոտ 100.000 կիլոմետր:

General Motors ընկերությունը, ցանկանալով իր նոր Chevrolet Nova մեքենան դուրս բերել լատինաամերիկյան շուկա, ձախողեց: Պարզվեց, որ պատճառն անվանման մեջ է: Nova իսպաներեն նշանակում է «Չի կարող շարժվել»:

Միակ երկիրը, ով մասնակցել է ֆուտբոլի աշխարհի բոլոր առաջնությու

ններին`Բրազիլիան է:

Աշխարհում ամենաթանկ խաղալիքը համարվում է հանրահայտ Hello Kitty ընկերության արտադրանքը: Հայտնի բրենդը պատկանում է ճապոնական Sanrio ընկերությանը: Hello Kitty-ին իր առաջին արտադրանքը թողարկել է 1974թ-ին եւ իր հիմնադրման ամեն 5 տարին մեկ ներկայացնում է տվյալ ժամանակաշրջանի ամենաթանկ խաղալիքներից մեկը: Այսպես 2009թ.-ին, իր հիմնադրման 35 ամյակի կապակցությամբ ընկերությունը ստեղծեց` իր ճոխությամբ եւ արժեքով դեռեւս չգերազանցված խաղալիք`զարդարված տարբեր ամենաթանկարժեք զարդաքարերով, որի գինը կազմեց $167 000:

2007թ.-ին «Բի-Բի-Սի»-ի կողմից անցկացված հատուկ հարցումից հետո պարզվեց, որ բրիտանացիները բոլոր ժամանակների Բրիտանիայի ամենախելացի մարդուն համարում են հայտնի գրող Օսկար Ուայլդին: Նա առաջ անցավ անգամ Շեքսիպիրից եւ Չերչիլից: Ուայլդի հայտնի ստեղծագործություններից է «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը:

Պարզվում է, որ ծննդաբերության ամենատարածված օրը երեքշաբթին է: Գիտնականների կատարած հետազոտութունների արդյունքում պարզվել է, որ շաբաթվա օրերից հենց երեքշաբթի օրերին են լինում ամենաշատ ծննդաբերությունները: Իսկ ամենաքիչ ծնելիություն է արձանագրվել շաբաթ եւ կիրակի օրերին:

 

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031