Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

ԵՊԼՀ գիտխորհրդի անդամ Դավիթ Հովհաննիսյան. Մի՞թե համալսարան կարող է ոստիկան մտնել

Մայիս 22,2012 18:04

Նվարդ Մանասյան

Aravot.am-ը տեղեկացրել է , որ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում վարչական պաշտոն զբաղեցնող մի խումբ անձինք այսօր դիմել են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանին` հրաժարվելով վարչական պաշտոններից: Նրանց թվում են՝ ԵՊԼՀ ռեկտորի խորհրդական, գիտխորհրդի անդամ Դավիթ Հովհաննիսյանը,  ԵՊԼՀ ուսումնական գծով պրոռեկտորի ժ/պ, գիտխորհրդի անդամ Գոհար Ավետիսյանը, ԵՊԼՀ գիտության եւ միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտորի գիտության գծով տեղակալի` գիտական մասի ղեկավար, գիտխորհրդի անդամ Նունե Դիլանյանը, ԵՊԼՀ մագիստրոսական եւ հետբուհական ծրագրերի ղեկավար, գիտխորհրդի անդամ Լիանա Պետրոսյանը, ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար, գիտխորհրդի անդամ  Նվարդ Մանասյանը:

Երբ հետաքրքրվեցինք՝ մի՞թե ռեկտորի անձը նշանակություն ունի համալսարանում աշխատելու համար, Դավիթ Հովհաննիսյանը  Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ վարչական պաշտոնից հրաժարվում է, բայց ժամավճարով հաճույքով կցանկանա շփվել ուսանողների հետ: Նա նաեւ թվարկեց պատճառներից մի քանիսը,  որոնցից բխում է իր հրաժարականը. «Ի՞նչ կարծիքի   եք՝  համալսարան կարո՞ղ է ոստիկան մտնել, համալսարանը կարո՞ղ է մանր- մունր ղեկավարման առարկա դառնալ…»:

Նվարդ Մանասյանն (լուսանկարով) էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ ասված է իրենց հաղորդագրության մեջ, ապա հավելեց. «Սահմանադրությո՛ւն է խախտվում, քի՞չ բան է դա…Բուհն է արդեն քայքայվում, իր ներսի ամբողջ կառուցվածքն ու անկախություն  է քայքայվում եւ դա արվում է նույն անձանց ձեռքերով:  Կներեք, բայց այն մարդիկ, ովքեր ազատվել են, նրանցից ոչ մեկը պատրաստ չէ համագործակցել անօրինականության հետ, մենք պայքարում ենք եւ պայքարելու ենք դրա դեմ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031