Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի ավտոշարասյունը քաղաքացիներին սթրես է պատճառում (Տեսանյութ)

Մայիս 22,2012 17:43

Ընդամենը մի քանի օր առաջ, քարոզարշավի ժամանակ, իրենց` ժողովրդի ծառան համարող իշխանավորները, ընտրվելուց հետո կրկին արտոնյալի կարգավիճակ ստանձնեցին: Եթե նախագահականի «Ջիփ»-երից բաղկացած ավտոշարասյունը, անվտանգության նկատառումներից ելնելով, կարող է կանգ չառնել ու անցնել կարմիր լույսի տակով, ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ են ՀՀ նախագահի եւ նրան ուղեկցող ավտոմեքենաները փողոցներում երթեւեկում լուսաձայնային այդքան բարձր ազդանշանով` քաղաքացիներին պատճառելով սթրես, անհանգստություն: Հատկապես, որ բարձրաստիճան շարասյան համար ճանապարհային ոստիկանները նախապես ճանապարհ են բացում` հրահանգելով փողոցի ավտոմեքենաներին չքվել իշխանավորների ճանապարհից: Ամեն անգամ, երբ նախագահն անցնում է որեւէ փողոցով, մայթերով քայլող քաղաքացիներից սկսած, մինչեւ փողոցների եզրին գտնվող շենքերի բնակիչներ ստիպված են այդ անհարմարությունների միջով անցնել:

Բացառություններ չեն նաեւ միջմարզային ճանապարհները:

Կիրակի օրը` ժամը 16-ի սահմաններում, նման պատկեր է եղել նաեւ Սեւանի մայրուղում: Սեւան տանող ճանապարհին, որը, մասնագետների գնահատմամբ, բավականին բարդ ռելիեֆ ունի, ինչով էլ պայմանավորված են այդքան մեծ թվով վթարները այդ մայրուղում, երթեւեկությունը կաթվածահար է եղել: Ականատեսները պատմում են, որ այդ ճանապարհի ավտոմեքենաները ստիպված են եղել աջ ու ձախ «ծեփրտվել պատերին»՝ նախագահականի շարասյանը ճանապարհ տալու համար: VIP շարասյունը Սեւանի ճանապարհին եւս երթեւեկել է բավականին բարձր ազդանշաններով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031