Մայրաքաղաքի թիվ 5 ԸԸՀ –ի մայիսի 11–ի որոշմաբ մեծամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ Արթուր Գևորգյանն ազատվել է մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ռուսլան Բաղդասարյանը։
Թիվ 6 ԸԸՀ –ի մայիսի 11–ի որոշմաբ մեծամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ Ռուբեն Հովսեփյանն ազատվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արտավազդ Սարգսյանը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն