Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զուգադիպությո՞ւն էին «Բազմազանության շքերթին» Արտյուշա Շահբազյանն ու դաշնակցական երգերը (Ձայնագրություն)

Մայիս 22,2012 17:09

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը երեկ Շարլ Ազնավուրի հրապարակում մի պահ անձամբ հետեւել է «Բազմազանության շքերթին»: Թե շքերթին հակադրվող դաշնակցական երգերով երիտասարդները, դաշնակցության խորհրդանիշով վերնաշապիկ հագած ակտիվիստն ու պարոն Շահբազյանը  ինչքանո՞վ են հաստատում այն լուրերը, թե միասեռականների դեմ պայքարի ու նրանց  հավաքատեղի դարձած DIY ակումբի պայթեցման հետեւում հենց Դաշնակցությունն է կանգնած, Aravot.am-ը հետաքրքրվեց պարոն Շահբազյանից. «Այնտեղից անցնելուց եղել եմ, մի պահ կանգնել ու նայել եմ: Դաշնակցական երիտասարդներին ճանաչում եմ, բայց այնտեղ չեմ տեսել: Լավ է, որ մեր ժողովուրդը Դաշնակցության շապիկներ է հագնում, բայց նույնիսկ այդպիսի շապիկ չեմ տեսել»:

Ինչ վերաբերում է շքերթի ընթացքում հնչած դաշնակցական երգերին, պարոն Շահբազյանը լավ նշան համարեց.«Եթե մեր ժողովուրդը սկսի երգել, լավ կլինի, ուրեմն ազգային արմատներին կմոտենա»:

Մեր հարցին, թե «Բազմազանության շքերթից» ի՞նչ տպավորություններով հեռացաք, պարոն Շահբազյանը պատասխանեց. «Շատ տխուր է, հաճախ կարեւոր ազգային հարցերն այդ տեսակ արձագանք չեն ունենում, ինչպես որ նման մի հարց: Ինչի՞ց է այդ հետաքրքրությունը, այդքան խանդավառությո՞ւն կա այդ թեմայի շուրջ»:VOICE176

«Հայազն» միության ներկայացուցիչ, նախկին դաշնակցական Արմեն Աղայանն էլ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, թե «Բազմազանության շքերթի» առիթը ակումբի պայթեցումն է, բայց պատճառը անբարոյականությունը քարոզելով՝ փող աշխատելու որոշ մարդկանց ցանկությունը: Մանրամասները՝ տեսանյութում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031