Երեկ Մշակութային բազմազանության օրվան նվիրված շքերթի ժամանակ սկսված քաշքշուկի կենտրոնում էր հայտնվել Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտթևի Ավանի հանձնախմբի ղեկավար Էդմոնդ Պետրոսյանը: Դա պարզ երևում է լրատվամիջոցներից մեկի լրագրողի պատրաստած տեսանյութում:
Հիշեցնենք, որ ինչպես հայտնել էր Լուրեր.com-ը, երեկ` Մշակութային բազմազանության օրվան նվիրված շքերթի ժամանակ, Նկարիչների միության շենքի առջև հավաքված երիտասարդներից մեկը լրագրողին հայհոյելու համար ոստիկանների կողմից բերման է ենթարկվել, սակայն նույն օրն էլ ազատ արձակվել: Տեսանյութը`Slaq.am-ի:
Լուրեր.com