Նախորդ օրը ՀՀ նախագահը եւ ՀՀԿ վերնախավը Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանում նշում էին ՀՀԿ-ի հաղթանակը խորհրդարանական ընտրություններում: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ բոլո՞ր հետընտրական խնջույքներին են նախագահը եւ ՀՀԿ վերնախավը մասնակցել, թե՞ Սամվել Ալեքսանյանի նկատմամբ հատուկ վերաբերմունք կա:
«Մենք հատուկ վերաբերմունք ունենք մեր բոլոր պատգամավորների նկատմամբ, ովքեր որ ստացել են ժողովրդի քվեն: Դա միակ դեպքը չէր, բազմաթիվ դեպքեր են եղել, երբ թե ՀՀ նախագահը, թե ՀՀԿ գործադիր մարմնի անդամները մասնակցել են խնջույքի եւ կիսել են տվյալ համայնքի պատգամավորի եւ հասարակության ուրախությունը»,- ասաց պարոն Շարմազանովը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ