Մայիսի 21-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Քաջարան-Կապան ճանապարհի 20-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի ձախ մասում գտնվող բետոնյա պատնեշին:
Պատահարի հետևանքով վարորդը՝ 1962 թ. ծնված Մուրադ Մարտիրոսյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն