Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Աշոտ Գրիգորյանի՝ Էդվարդ Նալբանդյանը տուրիստի կարգավիճակում է

Մայիս 22,2012 16:28

ՖՈՏՈԼՈՒՐ

Aravot.am-ը Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի պասիվ դիրքորոշումը, երբեմն նաև վախվորածությունը արդյոք չի° բխում ներքաղաքական խառնաշփոթությունից: Պարոն Գրիգորյանը պատասխանեց. « Բնական է, որ մեր ներքաղաքական իրավիճակը, հղի լինելով տարբեր ապագա ունցող լուծումներով և անորոշությամբ, ամբողջությամբ կլանել է բոլոր ուժերին: Սփուռքում էլ ամիսներ շարունակ պասիվություն է, բոլորը սպասում են՝ տեսնեն Հայաստանում ինչ է կատարվելու: Սակայն ոչ մի երաշխիք չկա, որ կատարվելուց հետո ամեն ինչ ակտիվանալու է: Այսօր ոչ մեկը ոչինչ չի հասկանում, բոլորը տարակուսանքի մեջ են: Ցավալի է, որ ճիշտ լուծումներ ոչ մեկը չգիտի»:

Մեր այն դիտարկմանը՝ սա նշանակում է, որ ՀՀ քաղաքական վերնախավում այսրոպեական քաղաքական շահերը գերադասվում են ՀՀ արտաքին քաղաքական խնդիրների°ն, Ա. Գրիգորյանը պատասխանեց. «Միշտ էլ մեզ մոտ քաղաքական խաղերն ավելի կարևորվում են, քան արտաքին քաղաքական խնդիրները, քանի որ քաղաքական խաղերից է կախված տվյալ անձի՝ իր պաշտոնում երկարակյացությունը»:

Պարոն Գրիգորյանը վրդովված է. «Մենք տանուլ ենք տալիս օր առ օր: Օրինակ՝ Սլովակիայի դեսպանը հայտարարել է, որ իրենց երկրում Հայոց ցեղասպանության քրեականացման մասին օրենք չկա, իսկ ՀՀ արդարադատության նախարարը անգամ հարցում չի արել՝ պարզելու, կա՞ օրենք,  թե՞  ոչ, քանի որ արդարադատության նախարարը մտածում է՝ արդյոք ինքը վաղը կլինի՞ նախարարի պաշտոնում, թե՞ ոչ: Արտաքին գործերի նախարարն էլ՝ որպես տուրիստ, այցելում է աշխարհի բոլոր երկրները, ընդունվում է այնպիսի մակարդակով, որ մի քանի օր հետո կարող է չունենա, եթե չլինի ԱԳ նախարար»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ այդ դեպքում ո°րն է լուծման ճանապարհը: Ա. Գրիգորյանը պատասխանեց. «Եթե մինչև ընտրություններ գիտեի լուծման ճանապարհը, հիմա արդեն չգիտեմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031