Լրահոս
Օրվա լրահոսը

Հ/կ-ների ներկայացուցիչները ողջունեցին «Բազմազանության շքերթին» հակադրվողներին

Մայիս 22,2012 16:22

Այսօր միանգամից մի քանի ակումբներում երեկվա «Բազմազանության շքերթ»-ի մասին իրենց տեսակետներն էին ներկայացնում տարբեր հ/կ-ների ներկայացուցիչներ: «Հայազն» հ/կ ներկայացուցիչ Դավիթ Խոսրովյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում չկան այդքան միասեռականներ, որքան պրոպագանդվում է: Ըստ նրա, պրոպագանդան էլ դրսի ուժերի կողմից հատուկ քաղաքականության միջոցով է արվում. «Համասեռամոլներին դեմ չենք, համասեռամոլության պրոպագանդմանն ենք դեմ»:

Հ/կ մյուս ներկայացուցիչ Արմեն Աղայանն էլ անդրադարձավ DIY ակումբի պայթեցմանը՝ համարելով այն ոչ միայն անօրինական, այլեւ անիմաստ քայլ. «Եթե երիտասարդների այդ քայլը եղել է պատասխան քայլ մի քանի հայերի Թուրքիա գնալու, ապա շատ վնասակար քայլ է եղել հենց այդ երիտասարդների ցանկությունն իրականացնելու տեսակետից, որովհետեւ արդյունքում միասեռականների կազմակերպությունները մեծ գրանտներ ստացան, առիթ ստացան իրենց գովազդելու, երիտասարդները ձերբակալվեցին, այսինքն՝ անարդյունավետ ու անօրինական քայլ էր: Գուցե երիտասարդներին պատժելու հանգամանքն էլ օրինակ կլինի, որ նման մեթոդներով, իզուր տեղը, չուժեղացվի այն քարոզը, որը առանց այդ էլ ֆինանսավորվում ու տարածվում է»:

«Արմատ» ակումբում էլ «Բազմազանության շքերթին» հակադրվող երիտասարդներին իր շնորհակալությունը հայտնեց գրող- հրապարակախոս Վահե Աթանեսյանը. «Հակադրվող մասնակիցներին ողջունում եմ, որ այնքան քաղաքացիական կամք ունեն, որ բարձրացնում են իրենց բողոքի ձայնը, որ Հայաստանում չքարոզվի անառակությունը»: Նրա խոսքերով, շքերթի կազմակերպիչները չեն թաքցրել, որ միասեռականություն են քարոզում.«Նույնիսկ շքերթի ժամանակ են մի աղջկա քարոզել: Ես անձամբ դեմ եմ միասեռականություն քարոզելուն, պայքարում ենք տարածման դեմ»:

«Սերունդ հայապահպան միավոում» հ/կ նախագահ Էդուարդ Սարիբեկյանն էլ զարմանում է. «Ո՞վ էր այսքան ժամանակ նրանց արգելել ապրել այնպես, ինչպես ապրել են: Ոչ ոք: Երկու հոգի այրել են իրենց հավաքվելու տեղը, ես դա դատապարտում եմ, բայց երբ այս ամենը դուրս է գալիս հանդուրժողականության կաղապարներից…ակումբի պայթեցումը համարում եմ պատժելի, բայց չի կարելի թույլ տալ այդ ամենը հանել թույլատրելի սահմաններից»:

Ովքե՞ր են հակաակցիայի կազմակերպիչները հարցին ի պատասխան էլ «Նախնյաց հետքերով» հ/կ նախագահ Արման Մխիթարյանը վստահեցրեց՝ ինքնաբուխ է, մասնակիցները ուսանողներ, մտավորականներ, բանվորներ ու անցորդներ են եղել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031