Քիչ առաջ հարձակման է ենթարկվել Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական կայքը։
Aravot.am-ի հետ զրույցում կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը դժվարացավ ասել, թե հատկապես ո՞ւմ կողմից կարող է կազմակերպված լինել հաքերային այդ հարձակումը։ «Ես չգիտեմ, ովքեր են դա արել. դա կարող էր անել եւ իշխանությունը, որեւէ կուսակցություն, ոչ ֆորմալ ազգայնականները, դա կարող էր անել ԱԱԾ-ն։ Որպես իրավապաշտպան կազմակերպություն մենք բոլորի համար շատ անընդունելի դերում ենք գտնվում»։
Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ այս միջադեպը կապված է կազմակերպության կողմից սեռական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու կամ DIY ակումբի, կամ երեկ տեղի ունեցած «Բազմազանության երթի» հետ, Դանիելյանն ասաց, թե դա ընդամենը մի փոքրիկ գործ է, որ կազմակերպությունն անում է. «Դա մեր գլխավոր գործը չէ։ Մենք մեր կայքում տեղադրել ենք ոչ միայն ակումբին, այլեւ ընտրությունների դիտարկումներին վերաբերող մեր զեկույցը»։