Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Սողոմոնյան. Մանկապարտեզի 5 տնօրեն ազատվել է աշխատանքից, 8-ը՝ կարգապահական տույժի ենթարկվել

Մայիս 22,2012 14:34

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը այսօր խոսեց նախադպրոցական եւ դպրոցական հաստատություններում 2011-2012 ուստարում իրականացված ծրագրերից:

Նա ասաց, որ, օրինակ, եթե նախկինում մանկապարտեզների տնօրեններին զուտ նշանակում էին, ապա այժմ սահմանած նոր ընթացակարգի եւ կանոնակարգի համաձայն են նշանակվում: Ներկայումս շուրջ 30000 երեխա անվճար մանկապարտեզ է հաճախում, դժվարություններ կային՝ կապված խմբասենյակների հետ, որոնք վերացվում են: Նախկինում վարձակալության տրված խմբասենյակները վերանորոգվում ու տեսքի են բերվում, մանավանդ մանկապարտեզ հաճախելու համար շուրջ 7000 երեխա է հերթագրված:

Տիկին Սողոմոնյանը նշեց, որ քաղաքապետի որոշման համաձայն արդեն ստեղծվել է երեխային մանկապարտեզ ընդունելու օրինակելի փաստաթղթերի ցանկ, գործում է 6 կենտրոն՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար:

«Սննդի կազմակերպման հարցը եւս շատ կարեւոր է քաղաքապետարանի համար»,- նշեց վարչության պետը՝ հավելելով, որ այդ «մասով» ուսումնասիրություններ են իրականացվել 46 մանկապարտեզներում, աուդիտ՝ 35-ում: Արդյունքում 5 տնօրեն ազատվել է աշխատանքից, 8-ը՝ կարգապահական տույժի ենթակվել, եւս 8-ին հայտարարվել է խիստ նկատողություն: Մի շարք մանկապարտեզներ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ 3,5-4,5 տարեկան երեխաների համար ապահովվել են 1268 աթոռակներով եւ 232 սեղաններով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031